Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Լրահոս
Օրվա լրահոսը

«Սիրով վերահաստատում եմ Ձերդ Մեծությանը հարմար ժամանակ Հայաստան այցելելու իմ հրավերը». Վահագն Խաչատուրյանը` թագավոր Չարլզ Երրորդին

Հունիս 15,2024 17:35

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ Երրորդին ազգային տոնի՝ Ձերդ Մեծության ծննդյան օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Ձերդ Մեծության ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով Ձեզ քաջառողջություն և արևշատություն, իսկ Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն։

Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Թագավորության հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հարաբերությունների զարգացումն ու խորացումը՝ ի շահ մեր ժողովուրդների:

Օգտվելով առիթից՝ սիրով վերահաստատում եմ Ձերդ Մեծությանը հարմար ժամանակ Հայաստան այցելելու իմ հրավերը»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930