Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյանը թող խաղաքարտերը բացի, խի՞ չի բացում, անձնական հարցե՞ր ես լուծում. Գառնիկ Դանիելյան

Հունիս 15,2024 22:22

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ Գառնիկ Դանիելյանը այսօր Tribune.am-ում Հռիփսիմե Ջեբեջյանի հաղորդման ժամանակ անդրադարձել է «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանին. «Կիրանցից սկսած՝ շատ մարդիկ են եկել ու ասել են՝ աջակցում ենք շարժմանը: Ես այն մարդկանցից եմ, որ անգամ երբ ցանկացել են հավաքվածները այդ մարդկանց այնտեղից քշել, վռնդել, ես ասել եմ՝ նման բան պիտի չլինի: Ինձ հետ կռվել են, թե ինչի՞ ես թողել «հեղափոխության պահապանները» այստեղ լինեն, ինչի՞ եք ԱԺԲ-ին բան արել, Էդմոն Մարուքյանին թողել: Բայց ես էդ մարդը չեմ, մեկն էլ կարող է ինձ ասի չէ՞՝ բա դու էլ ես ժամանակին հավատացել, էդ հնարավորությունը պիտի բոլորին տրվի: Բայց ոչ մեկը չպիտի գա ասի՝ էս պայմանով պտի լինի, էն պայմանով, էս մեկը եթե ստեղ լինի, ես չեմ լինի:

Նույն Էդմոն Մարուքյանի պարագայում: Ես ասել եմ՝ հարգում եմ բոլորիդ, եկեք, նստեք, հեսա սրբազանն էլ կգա, կնստենք: Որեւէ մեկին թույլ չեմ տվել վիրավորական խոսք ասի, բայց մարդը 2 շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանի գրկից դուրս է եկել, որ հատուկ հանձնարարություններ էր անում, ի՞նչ հատուկ հանձնարարություններ էիք անում, Արցախը հանձնիք, Էդմոն ջան, հատուկ հանձնարարությո՞ւն էր: Խոսում էիք, բա դու պատասխանատվություն կրո՞ւմ ես, թե՞ չես կրում: Սերժ Սարգսյանի իշխանության օրոք քո համար կանաչ լույս է եղել, չէ՞, նորմա՞լ է եղել էդ: Խնդրանքներ չի՞ եղել, բաներ չե՞ս խնդրել: Ես չեմ խնդրել, թող մեկը կանգնի ասի՝ դու խնդրել ես»:

Հարցին՝ այսինքն, Մարուքյանը Սերժ Սարգսյանի՞ց է խնդրել բան, նա պատասխանեց. «Խի չի՞ խնդրել, կանչեք, հարցրեք, թող ասի: Նորմալ է, կարող է գնացել, խնդրել է, ես չեմ ասում դա աննորմալ է: Բայց որ խնդրում ես, մեկ էլ գալիս՝ նախկին ես անում, ասում ես՝ էն վատ է, Նիկոլը վատն է, Պողոսը վատն է, բա դո՞ւ ով ես, լավ: Էն հայտնի ֆրանսիական ֆիլմի նման՝ «Игрушка», որ ասում է՝ շորերդ հանի, հիմա ե՞ս եմ վատ, թե՞ դու»:

Դիտարկմանը, որ Մարուքյանը բացատրեց, որ Փաշինյանն իր համար անհասկանալի է պահել, թողել է պաշտոնը՝ Դանիելյանը հակադարձեց. «Էդ անհասկանալին ինչքա՞ն է տեւել անընդհատ իրենց մոտ անհասկանալի պրոցեսնե՞ր են, հա՞: Ես մի քանի օրից հասկացել եմ՝ ինչ էր, ինքը էդքան միամի՞տ էր, չէ՞ր հասկանում՝ ուր է գնում: Ասում էր՝ մոդերատոր ես Արցախի ժամանակ, բա դու պատասխանատվություն ես կրում, մի հատ գնաց, մի հատ էլ հետո Պետրոսի հետ հաղորդումներ էին վարում, ընդդիմությանը բան անում, էս ասում, էն ասում, թե՝ դրան այլընտրանք չկա, մենք պիտի գնանք, օգնենք իշխանությանը: Օգնեցի՞ր: Արցախը չկա, օգնեցի՞ր: Տավուշը տալիս են, օգնեցի՞ր: Ջերմուկը տվեցին, օգնեցի՞ր: Ի՞նչ արեցիր, բա արի խոսա, բա արի ասա՝ էս է արել Նիկոլ Փաշինյանը, էն է արել Նիկոլ Փաշինյանը, էս մի բան է մոտս խոսացել, էս մի հակապետական արարքն է արել: Թող խաղաքարտերը բացի, խի՞ չի բացում: Բա չես բացում, եկել ես՝ էս մեկը սենց է, էն մեկը նենց է…Դու ինչ է, անձնական հարցե՞ր ես լուծում»:

Հարցին՝ այսինքն, դուք մտածում եք, որ Մարուքյանին Փաշինյանը հնարավոր է «գործուղել է» ընդդիմադիր շարքե՞ր՝ նա պատասխանեց. «Գիտեք նաեւ իմ մեծագույն հիասթափությունը էս քաղաքական դաշտից ինչն է, որ գործուղվողների թիվը շատ է: Էնքան շատ են մեկին մի տեղ գործուղում, որ արդեն չգիտես, հավատն էլ է կորում: Սրբազանը որ ասում է՝ գնալու եմ քարանձավներ, ճգնավոր կյանք վարեմ, էս ամեն ինչը պրծնի, ես էլ էս քաղաքական դաշտից որոշել եմ գնամ, սարերում մի լավ տեղ սարքեմ, ապրեմ, կարող է ճգնեմ»:

Զգուշացմանը, որ դա կուսակրոն կյանք է՝ նա պատասխանեց. «Կարող է կուսակրոն էլ լինենք, էս վերջերս հավատը ավելի է բան լինում էս փորձություններից հետո, սրբազանն էլ կատակով ասեց՝ սարկավագի կոչում եմ տվել: Կոնջորյանն էլ ինձ ասեց՝ Գառնիկ սրբազան: Ես էլ իրան ասեցի՝ արի աջս համբուրի, դե որ ես սրբազան եմ»:

Հարցին՝ համբուրե՞ց՝ նա պատասխանեց. «Չէ, մտածում է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Մարուքյանը պորտալարով միշտ էլ սնուցվել է իշխանություններից և հենց նրա պորտալարը անջատվում է տվյալ իշխանությունից, ուրեմն նոր իշխանություն գործուղվելու ժամանակն է: Սովորույթի համաձայն, սկզբում նա հանդես է գալիս որպես «կլասիկ պատգամավոր», հետո էլ պորտալարով կպչում է նոր իշխանությանը և սկսում է կատարել նորերի կիսահատուկ հանձնարարությունները, այնուհետև՝ հատուկ հանձնարարությունները:
    Ինչ վերաբերում է Կոնջորյանին, ապա նա էլ հեռատես տղա է՝ ուստի կգա ժամանակը երբ Կոնջորյանը Գառնիկ Դանիելյանի աջն էլ կհամբուրի, …. էլ: Բայց այդ մարդն էլ իր սկզբունքներն ունի՝ նախ նա կսպասի իշխանափոխության ավարտին, հետո իր սովորույթի համաձայն կճամբարափոխվի, այնուհետև ջախջախիչ ելույթներ կունենա նախկինների (այս անգամ արդեն քպ-ականների) արատների վերաբերյալ և հոդվածներ կգրի Չարենցավանի հավատացյալ հոտի գործունեության ու պատմության մասին: Այդ հոտի աջակցությամբ կրկին ԱԺ պատգամավոր ընտրվելուց հետո նրա կարիերայի հետագա աճը տեխնիկայի հարց է, որին ինքը շատ վարժ տիրապետում է:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930