Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Լրահոս
Օրվա լրահոսը

1830թ-ին Էրզրումից Ախալցխայի Նորաշեն գյուղ գաղթած հոգևորական պապն իր հետ փրկել է նաև հին Ավետարանը. այն այսօր ընծայաբերվեց Մատենադարանին

Հունիս 15,2024 23:26

Արմատներով Ջավախքից Գրիգոր Եղիազարյանը Մաշտոցյան Մատենադարանին այսօր ընծայաբերել է իր ընտանեկան մասունքը` Նոր Կտակարան, Վենետիկ, տպարան` Սուրբ Ղազարի հանուն Անտոնի Բորտոլիի, 1789թ.։

1830թ-ին Էրզրումից Ախալցխայի Նորաշեն գյուղ գաղթած հոգևորական պապն իր հետ փրկել է նաև հին Ավետարանը։ Պապից ժառանգած Կտակարանն իրեն փոխանցել է մայրը:

Տարիներ անց, Գրիգոր Եղիազարյանը որոշում է կայացրել թանկարժեք մասունքը` հնատիպ նկարազարդ Ավետարանը, պահ տալ Մատենադարանին, քանզի համարում է, որ գիրն այդպես ավելի ապահով ու խնամված կլինի։

Իր արարքով նվիրատուն ընդգծել է Հայոց ձեռագրապահոցի կարևորությունը և կոչ արել հետևել իր օրինակին։

Մատենադարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930