Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրել են նորաօծ քահանա հայրերին

Հունիս 16,2024 23:18

Հունիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ նույն օրը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում քահանայական ձեռնադրության արժանացած յոթ նորաօծ հոգևորականների հետ՝ ուղեկցությամբ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետի պաշտոնակատար Հոգեշնորհ Տ. Հարություն վարդապետ Կիրակոսյանի:
Հայցելով Հայոց Հովվապետի հայրական օրհնությունը՝ Մեսրոպ Սրբազանը ներկայացրեց նորաօծ քահանա հայրերին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունը բերելով եկեղեցականներին, ընդգծեց, որ Եկեղեցու առաքելությունն արդյունավորվում է նվիրյալ հոգևորականների շնորհիվ և պատգամեց նորաօծ քահանա հայրերին իրենց եկեղեցանվեր ծառայությունն իրականացնել ամբողջանվեր և անձնազոհ կերպով։

Վեհափառ Հայրապետը նաև հորդորեց նորաօծ հոգևորականներին չընկճվել դժվարությունների և փորձությունների առջև, անմնացորդ նվիրվել իրենց ծառայությանը, կրթել և դաստիարակել հայորդիներին, նրանց մեջ սերմանել հավատքն առ Աստված, սերն առ հայրենին և Սուրբ Եկեղեցին։

Հանդիպման ընթացքում նորընծա քահանա հայրերը ևս իրենց երախտագիտության խոսքն ուղղեցին Նորին Սրբությանը` խոստանալով արդարացնել Հայոց Հայրապետի հույսերը և անսակարկ ծառայել Երկնավոր Տիրոջն ու հայ ժողովրդին:

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930