Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Լրահոս
Օրվա լրահոսը

Հրապարակվել է Շվեյցարիայում կայացած գագաթնաժողովի եզրափակիչ կոմյունիկեի տեքստը

Հունիս 17,2024 13:57

Հունիսի 15-16-ը կայացած խաղաղության գագաթնաժողովի եզրափակիչ կոմյունիկեի տեքստը հրապարակվել է Շվեյցարիայի կառավարության կայքում։ Հիշեցնենք՝ Հայաստանը մասնակցել է գագաթնաժողովին, բայց չի ստորագրել եզրափակիչ կոմյունիկեն։

Կոմյունիկեն ստորագրած պատվիրակությունները հայտարարել են, մասնավորապես, հետևյալ դրույթների հանդեպ իրենց ընդհանուր տեսլականի մասին.

1. Միջուկային էներգիայի և միջուկային կայանքների ցանկացած կիրառում պետք է լինի անվտանգ, պաշտպանված չթույլատրված հասանելիությունից և շրջակա միջավայրի ազդեցությունից։ Ուկրաինայի ատոմային էլեկտրակայանները և կայանքները, ներառյալ Զապորոժյեի ատոմակայանը, պետք է անվտանգ աշխատեն Ուկրաինայի լիակատար ինքնիշխան վերահսկողության ներքո՝ ՄԱԳԱՏԷ-ի սկզբունքներին համապատասխան և նրա հսկողությամբ։ Ուկրաինայի դեմ շարունակվող պատերազմի համատեքստում միջուկային զենքի ցանկացած սպառնալիք կամ կիրառում անընդունելի է։

2.Պարենային գլոբալ անվտանգությունը կախված է անխափան արտադրությունից և սննդամթերքի անխոչընդոտ մատակարարումից: Այս առումով վճռորոշ նշանակություն ունեն ազատ, լիարժեք և անվտանգ առևտրային նավագնացությունը, ինչպես նաև մուտքը դեպի Սև և Ազովի ծովերի նավահանգիստներ: Նավահանգիստներում և երթուղու երկայնքով առևտրային նավերի վրա, ինչպես նաև քաղաքացիական նավահանգիստների և քաղաքացիական նավահանգստային ենթակառուցվածքների վրա հարձակումներն անընդունելի են: Պարենային անվտանգությունը ոչ մի դեպքում չպետք է օգտագործվի որպես զենք. Ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքը պետք է հուսալիորեն և ազատորեն մատակարարվի շահագրգիռ երրորդ երկրներին։

3.Բոլոր ռազմագերիները պետք է ազատ արձակվեն ամբողջական ծավալով փոխանակման միջոցով: Բոլոր արտաքսված և ապօրինի տեղափոխված ուկրաինացի երեխաները և ապօրինի ձերբակալված ուկրաինացի բոլոր քաղաքացիական անձինք պետք է վերադարձվեն Ուկրաինա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930