Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատ սրբազանին «Չստացված Ռեմբո», «Սատանա» որակող էջում են առաջինը հայտնվել շարժմանը փողով մարդ հավաքելու մասին ապօրինի գաղտնալսումների ձայնագրությունները

Հունիս 17,2024 14:57

28 հազարանոց հետեւորդների բանակ ունեցող Armenian zone-ը ֆեյսբուքյան այն հարթակն է, որտեղ առաջինը հրապարակվեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը պախարակող տեղեկությունը:

 

Հունիսի 14-ին՝ հենց այս հարթակն առաջինը տարածեց «Դաշնակները Բագրատի հանրահավաքների համար փողով մարդ են հավաքագրում» եւ «Բագրատի կողմնակիցները փող են բաժանում այսօրվա հանրահավաքին մարդ բերելու համար» վերտառությամբ 2 ձայնագրությունները:

 

 

Armenian zone-ը ակնհայտ իշխանական հարթակ է, որտեղ թիրախավորված են շարժման նախաձեռնողները, օրինակ` Բագրատ սրբազանին «չստացված Ռեմբո», «սատանա» են որակում: Այս հարթակում թիրախավորվում են նույնիսկ շարժումը լուսաբանող լրագրողները:

Այստեղ թիրախավորված չեն միայն ՔՊ-ականները, իսկ նրանց հայտնած մտքերը ներկայացվում են որպես խորիմաստ մտքեր:

Armenian zone-ում աղմկահարույց ձայնագրությունների հրապարակումից հետո դրանք կայծակնային արագությամբ տարածվեցին ֆեյսբուքյան իշխանամետ մի շարք էջերով ու լրատվամիջոցներով՝ medianews, civic.am, «Խոսնակ»…

 

Գեղամ Մանուկյան

 

«Ինչ որ ֆեյսբուքյան սունկ էջ հրապարակեց, հետո Տարոն Չախոյանի ու Վահագն Ալեքսանյանի կայքերում է հայտնվում: Իրավապահները համարում են մամուլում եղած հրապարակում: Պետբյուջեով սնվող իրավապահների գաղտնալսումները հայտնվում են իշխանական սունկ կայքերի էջերում»,-համոզված է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր հավաքները պախարակող մի այլ տեղեկություն ավելի վաղ՝ 2022 թվականի մայիսի 9-ին հենց Մեդիանյուզով էր տարածվել. այդ անգամ ընդդիմադիր քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին էր վերագրվում փողով ուսանողներին հավաքներին հավաքագրելը: «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դասախոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ ձայնագրության հրապարակումից հետո նախաձեռնվել էր քրեական վարույթ:

«Բազմաթիվ են եղել դեպքերը, երբ նույնիսկ պետական ամենակարեւոր գերատեսչությունների տեսագրությունները հայտնվում են Չախոյան-Վահագն Ալեքսանյան անզուգական տանդեմի լրատվամիջոցներում: Մի ամբողջ շարք կարող եմ թվարկել ԱԺ սերվերը՝ մոտ 300 տեսախցիկ գտնվում է ԱԺ-ում, հսկվում է պետական պահպանության ծառայության կողմից: Պատգամավոր Մհեր Սահակյանի Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպից երկու ժամ հետո տեսագրությունը հայտնվեց Մեդիանյուզում: Իշխան Սաղաթելյանի՝ Զվարթնոց օդանավակայանի VIP սրահում գտնվելու տեսանյութը հայտնվեց Մեդիանյուզում: Ժամանակին հիշեցրել եմ, որ ընդդիմության դեմ արշավի շրջանակներում անձնագրային բաժանմունքներից մոտ 30 մեր համակիրների տվյալներ հայտնվել են սունկ էջերում: Նպատակը քաղաքական հետապնդումն է: Չի բացառվում, որ վաղը ցանկացած ընդդիմադիր հայացքով մարդուն վերաբերող տեսագրություն հայտնվի մամուլում, ամեն տեղ: Ում ուզում են ասեն՝ աչքիդ վերեւը ունք կա, տեսագրությունը հայտնվում է Տարոն Չախոյանի կայքում»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ապրեք, Առավոտի աշխատակազմ:
    Կարևոր գործ եք անում:
    Շնորհակալություն:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930