Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկի այս տեսանյութը փաստում է, որ Փաշինյանի՝ Ալմա-Աթայի հռչակագրի մասին խոսույթը ամբողջությամբ խաբկանք է ու «բլեֆ». Տաթևիկ Հայրապետյան

Հունիս 17,2024 17:08

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ադրբեջանական քարոզչական հեռուստաընկերություններից մեկի այս տեսանյութը փաստում է, որ Ալմա-Աթայի հռչակագրի մասին Փաշինյանի խոսույթը «բլեֆ» է.

Ադրբեջանը որևէ մտադրություն չունի ճանաչելու ՀՀ տարածքային ամբողջականությունը, ավելին՝ այն պահին, երբ Փաշինյանը Արցախն ու ՀՀ-ն Իրանին ու Վրաստանին կապող միջպետական ճանապարհների վրա առկա ստրատեգիական կետերը ճանաչեց Ադրբեջանի մաս, Ալիևն Հայաստանի Հանրապետությունը սկսեց կոչել «Արևմտյան Ադրբեջան»։

Հիմա ադրբեջանական ողջ քարոզչական դաշտն ու պետական համակարգը լծված են մեր պետության ու տարածքների հաշվին իրենց համար գոյություն չունեցող «պատմական հայրենիք» կառուցելով։ Հենց սրան է հանգեցրել Փաշինյանի ու նրա թիմի ապաշնորհ քաղաքականությունը, որն արժեզրկում է խաղաղությունն առհասարակ՝ ստեղծելով նոր ռիսկեր Հայաստանի համար։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930