Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանության մոտ կանգնած մի խումբ անձինք լուրջ ռեսուրսներ ունեն՝ գաղտնալսելու եւ «ներքին դիտում» գործողություններ անելու համար. փաստաբան

Հունիս 17,2024 23:13

ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի գործով որոշակի տվյալներ կան, որոնք Վարդանյանի պաշտպան Բենիկ Գալստյանը չի ցանկանում այս փուլում անդրադառնալ կամ հրապարակել:

«Որովհետեւ դրանով բազմաթիվ գործողություններ ունենք անելու: Հիշյալ ձայնագրությունների օրինական լինելու հանգամանքով պայմանավորված, որպես թույլատրելի ապացույցի օգտագործման առումով եւ այլն: Ինձ համար միանշանակ չէ, որ այդ ձայնագրությունները ԱԱԾ-ն է արել: Եթե ԱԱԾ-ն ձայնագրություններն արած լիներ, եթե ինձ մոտ նման ենթադրություն լիներ, նույնիսկ մի տեղ ուրախ կլինեի:

Բայց եթե ԱԱԾ-ն իրականացրած լիներ որպես օպերատիվ հետախուզական մարմին, ընդ որում նման հնարավորություն ունի նաեւ ոստիկանությունն ու Հակակոռուպցիոն կոմիտեն: Եթե իրենք կատարած լինեին, պետք է լիներ համապատասխան դատարանի որոշում, համապատասխան ընթացակարգի պահպանում եւ այլն: Բայց իմ մոտ տպավորություն է, որ Հայաստանում իշխանություններին մոտ որոշակի խումբ անձինք ունեն բավականին լուրջ ռեսուրսներ, որոնց օգտագործմամբ կարող են իրականացնել նաեւ գաղտնալսումներ, «ներքին դիտում» գործողություններ: Ինչը խոսում է այն մասին, որ մի բան այն չէ այս երկրում, որովհետեւ վաղը կարող են ինձ լսել, ուրիշներին լսել»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930