Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխան Զաքարյանի նկատմամբ երեք տարի առաջ հարուցված քրեական հետապնդումը դադարեցված է. «Ազատություն»

Հունիս 18,2024 23:35

Պատգամավոր Իշխան Զաքարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը, որ հարուցվել էր 21 թվականի ընտրություններից հետո, դադարեցվել է: Թե ե՞րբ են իրավապահները նման որոշում կայացրել և ի՞նչ հիմքով, Գլխավոր դատախազությունը չի մանրամասնում։ «Ազատության» գրավոր հարցմանը պատասխանել են՝ Զաքարյանն առհասարակ որևէ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ չունի:

Մինչդեռ 2021-ի արտահերթից 2-3 ամիս անց այն ժամանակ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքով պատգամավոր ընտրված Զաքարյանին մեղադրանք էր առաջադրվել մի քանի՝ փողերի լվացման, պաշտոնեական դիրքի չարաշահման և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու հոդվածներով: Խափանման միջոց էր ընտրվել երկրից չհեռանալու ստորագրությունը, նաև կալանք էր դրվել Զաքարյանի անշարժ գույքերի վրա։ Հենց այդ օրերին էլ նա առանց հստակ պարզաբանումների լքել էր ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը:

Փաստորեն քրեական գործի հարուցումից մոտ երեք տարի անց Իշխան Զաքարյանը մեղադրյալի կարգավիճակ այլևս չունի։ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավարը Վարուժան Հոկտանյանը, համադրելով այս փաստերը, չի բացառում, որ իշխանությունն այն ժամանակ Զաքարյանի նկատմամբ ճնշումներ գործադրած լինի:

«Ստիպել ընդդիմադիր խմբակցության պատգամավորին ճամբարափոխ լինել և այլն՝ սպառնալով քրեական գործ հարուցել», – ասաց Հոկտանյանը:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930