Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Լրահոս
Օրվա լրահոսը

«660 հազար եվրո է փոխանցվել, ոչ միայն չենք մսխել, այլ դեռ ստիպված ենք եղել մի քանի հարյուր հազար ավելացնել»․ Բագրատ սրբազան

Հունիս 19,2024 13:38

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի այսօրվա ասուլիսում լրագրողները հետաքրքրվեցին՝ կան տեղեկություններ, որ իրավապահներն այս օրերին հիմքեր են փնտրում, որպեսզի սրբազանի նկատմամբ իրավական գործընթաց սկսեն, մասնավորապես սրբազանի նախաձեռնությամբ կառուցված Տավուշի մարզի Գետահովիտի վերականգնողական կենտրոնն է թիրախում, թե՝ բարեգործություն անվան տակ գումարներ են մսխվել։

«Ես ո՛չ կտտանքներից եմ վախենում, ո՛չ կալանքներից, նույնիսկ ո՛չ էլ մահվանից»,-ի պատասխան հարցի ասաց սրբազանը։

Նա նշեց, որ իրեն էլ են տեղեկություններ հասել, որ տարբեր ուսումնասիրություններ են անում, նույնիսկ 15 տարվա հաշիվներ են ուսումնասիրել։

Ըստ սրբազանի՝ 2020 թվականին նախաձեռնել են Գետահովիտում հոգեւոր վերականգնողական կենտրոն կառուցել քաղցկեղով հիվանդ երեխաների համար․ «660 հազար եվրո է փոխանցվել տարբեր փուլերով։ Շինարարությունը 4000 քմ է, երկու շենք է, երրորդն էլ՝ կցորդ շենքը, մենք ենք ավելացրել։ Հարակից տարածքն է բարեկարգվել։ Թող հաշվեն ու տեսնեն, թե որքան կարժենա դա՝ ամբողջությամբ ավերված տարածքում 4000 քառակուսի մետր շինարարությունը։ Մենք ոչ միայն չենք մսխել, այլեւ դեռ ստիպված ենք եղել մի քանի հարյուր հազար ավելացնել այդ գումարի վրա, որպեսզի կարողանանք շինարարությունն ամբողջացնել եւ ավարտել։ Վնասներ ենք կրել սարսափելի, որովհետեւ ճիշտ այդ ժամանակահատվածում տարադրամի փոփոխություն է տեղի ունեցել։ Հաշվարկները, որ կատարվել եւ ծրագիրը կազմվել է, այդ ժամանակ փոխարժեքը մոտ 500 դրամ էր։ Երբ շինարարությունը սկսել ենք, կտրուկ անկում է եղել մինչեւ 378-ի կողմերը։ Մոտ քսան տոկոս վնաս ենք կրել միայն փոխանակման ժամանակ»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930