Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Լրահոս
Օրվա լրահոսը

Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ

Հունիս 19,2024 16:05

Այժմ Հայաստանում դուք կարող եք օգնել բարեգործական կազմակերպություններին Yandex Go հավելվածի միջոցով: Նոր «Օգնենք միասին» բաժնում օգտատերերը կարող են ընտրել, թե որքան գումար են ցանկանում փոխանցել աջակցության համար, որն էլ կավելացվի ընթացիկ ուղևորության արժեքին: Յուրաքանչյուր ամսվա վերջում Yandex Go-ն իր կողմից կկրկնապատկի նվիրատվությունների միջոցով հավաքված գումարը՝ մեծացնելով իր ներդրումը բարեգործական կազմակերպություններին։

 

Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին» բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ: Գումարն ընտրելուց հետո օգտատերը բաժանորդագրվում է նվիրատվությանը, իսկ տվյալ գումարն ավելացվելու է յուրաքանչյուր ուղևորության արժեքին: Որպեսզի գործառույթն աշխատի՝ պատվիրելիս հարկավոր է ընտրել վճարման եղանակը՝ նշելով հավելվածում կցված բանկային քարտը: Նվիրատվության բաժանորդագրումը կարելի է միացնել և անջատել ցանկացած պահի՝ հավելվածի ձախ անկյունում գտվող ընտրացանկում: Ընկերությունը մտադիր է ընդլայնել այս մեխանիզմով առաջարկվող ծառայությունների ցանկը:

Հավաքագրված բոլոր միջոցները ուղղվում են ՆԻԿԱ հիմնադրամին՝ ծրագրի ենթակառուցվածքի գործընկերոջը: Այդ միջոցները նա հավասարաչափ կփոխանցի Հայաստանի չորս բարեգործական կազմակերպություններին՝ «Շտապիր դեպի բարին», «Սիթի օֆ Սմայլ», «Հայ մայրեր» և VIVA։ Հավաքագրված միջոցները կուղղվեն հիմնադրամների շահառուներին օգնելու և նրանց ծրագրերը ֆինանսավորելու համար: Բոլոր կազմակերպություններն անցել են մանրակրկիտ ստուգում, և Yandex Armenia-ն յուրաքանչյուր եռամսյակի վերջում կտրամադրի թափանցիկ հաշվետվություն:

«Սոցիալական պատասխանատվությունը ժամանակակից հասարակության զարգացման կարևոր ոլորտներից է: «Օգնենք միասին» նախագիծը ստեղծվել է որպեսզի Հայաստանի յուրաքանչյուր բնակիչ հնարավորություն ունենա դառնալ սոցիալապես պատասխանատու և սկսի օգնել: Մեր խնդիրն է զարգացնել հայկական ՀԿ-ները և օգնել մեծացնել տրամադրվող օգնության ծավալը, ինչպես նաև հասարակության ուշադրությունը հրավիրել նշանակալի սոցիալական նախագծերի վրա: Հրավիրում ենք ձեզ դառնալու մեր երկրի հասարակական կյանքի մասը», -նշում է Ագնեսա Սարգսյանը՝ «ՆԻԿԱ» հիմնադրամի տնօրենը։

«Մենք գործարկում ենք «Օգնենք միասին» նախագիծը, որպեսզի յուրաքանչյուր օգտատեր կարողանա բարեգործությունը դարձնել առօրյա լավ սովորություն։ Այժմ հեշտ և հարմար է դառնում օգնելը: Մենք կարծում ենք, որ համակարգված և մշտական ​​օգնությունն ամենաարդյունավետն է», – կիսվել է Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը։

««Օգնենք միասին» հնարավորությունը, կարծում ենք, ոչ միայն հեշտ ու արագ տարբերակ կլինի նվիրատվություն կատարելու, այլև՝ իր ուրույն դերը կունենա բարեգործությունն ավելի մասսայական դարձնելու գործում: Մենք շնորհակալ ենք Yandex Go Հայաստանի յուրաքանչյուր ուղևորից, ով ընտրում է «Օգնենք միասին»-ով երթևեկելու տարբերակն ու նվիրաբերում ցանկացած չափի գումար, դրանով իսկ հնարավորություն տալով հաշմանդամություն ունեցող երեխաներին ստանալ ջրային թերապիայի վերականգնողական կուրսեր «Երազի տուն» մանկական վերականգնողական կենտրոնում:

Yandex Armenia-ի հետ համագործակցության շնորհիվ իրականացավ նաև մեր կարևոր ծրագրերից մեկը. մենք ամեն ամիս անվճար վերականգնողական թերապիա ենք տրամադրում 5 շահառուների՝ անմիջապես իրենց տանը: Ծրագրում ընդգրկված են հաշմանդամություն ունեցող այն երեխաները, ովքեր ամիսներ կամ տարիներ շարունակ, բազմաթիվ օբյեկտիվ պատճառներով, հնարավորություն չունեն վերականգնողական թերապիաներ ստանալ կենտրոններում»,- նշում է «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ նախագահ Նարինե Մանուկյանը։

Այժմ «Օգնենք միասին» ծրագիրը կարելի է ակտիվացնել բոլոր այն քաղաքներում, որտեղ Yandex Go-ն առկա է. Հայաստանում, դրանք քսանից ավելի են:

2023 թվականի ամռանը, Yandex Armenia-ն մեկնարկեց շարունակական աջակցության ծրագիր և սկսեց անվճար շրջագայություններ տրամադրել այս չորս բարեգործական կազմակերպություններին և նրանց շահառուներին։ Ամեն ամիս բարեգործական կազմակերպությունները ստանում են հստակ ֆինանսավորում ճամփորդությունների կազմակերպման համար, որը նրանք կարող են վերաբաշխել ըստ կարիքների։ Իսկ անցած տարվա գարնանը հավելվածում հասանելի դարձավ հատուկ էկրանը, որտեղ հավաքված են հաշմանդամություն ունեցող օգտատերերի համար մշակված տարբեր հնարավորություններ։

Տեղեկություններ բարեգործական կազմակերպությունների մասին

«Հայ մայրերը» բարեգործական կազմակերպություն է, որը 2012 թվականից օգնում է ուղեղային կաթված ախտորոշմամբ ​​երեխաներին և նրանց ընտանիքներին։ Աշխատանքի նպատակն է բարելավել ուղեղային կաթված ունեցող երեխաների և նրանց ծնողների կյանքի որակը` բարձրակարգ վերականգնողական ծառայությունների, ընտանիքներին հոգեբանական և սոցիալական տարբեր աջակցությունների միջոցով: Այսօր օգնություն է ստանում ավելի քան 500 երեխա։

VIVA (Հայաստանի բժիշկներ և կամավորներ) ստեղծվել է 2016 թվականին: Ծրագրի նպատակն է բարելավել բժշկական օգնության որակը և մատչելիությունը: VIVA-ն իրականացնում է նաև բժշկական, կրթական և սոցիալական ծրագրեր, օգնում է անապահով ընտանիքներին, փախստականներին և աշխատում է մանկատների, այդ թվում՝ պալիատիվ մանկատների հետ։

«Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամն աջակցում է Հայաստանի քաղցկեղով և արյունաբանական հիվանդություններ ունեցող երեխաներին և մինչև 25 տարեկան երիտասարդներին՝ ամբողջությամբ հոգալով Հայաստանում նրանց բուժման բոլոր ծախսերը։ Քաղցկեղով հիվանդ մոտ 800 երեխաներ և երիտասարդներ ստացել են լիարժեք աջակցություն բուժման բոլոր փուլերում, այդ թվում՝ հոգեբանական:

«Շտապիր դեպի բարին» հիմնադրամը Հայաստանում և արտերկրում աջակցում է երեխաներին ավելի քան 10 տարի՝ կրթության, առողջապահության, սոցիալական և հոգեբանական բարեկեցության ոլորտներում։ Հիմնադրամը կազմակերպում է առողջական խնդիրներ ունեցող երեխաների բուժում, հոգեբանական և սոցիալ-մանկավարժական աջակցություն ցուցաբերում սոցիալապես անապահով ընտանիքներին։ Նյութական և մեթոդական օգնություն ցուցաբերելու նպատակով համագործակցում է դպրոցների, մանկապարտեզների և մանկատների հետ.

«ՆԻԿԱ»-ն հիմնադրամ է այլ հիմնադրամների համար, որի նպատակն է զարգացնել սոցիալական ոլորտը Հայաստանում։ «ՆԻԿԱ» հիմնադրամը օգնում է այլ հիմնադրամներին, առողջապահական և կրթական կազմակերպություններին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930