Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանն ու նրա թիմը ինչ-որ պահից այլևս չեն լինելու իշխանություն, բայց նրանց տված վնասը Հայաստանին անդառնալի է շատ առումներով. Տաթևիկ Հայրապետյան

Հունիս 19,2024 16:34

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

«Միջազգային հարաբերություններում կա հստակ մոտեցում, որը տարբեր սահմանափակումներ է դնում այն   պետությունների ռազմականացման և սպառազինությունների կուտակման ծրագրերի նկատմամբ, որոնք ներգրավված են եղել օկուպացիայի և ագրեսիայի մեջ: Հարկ է նշել, որ Հայաստանն այդպիսի պետություն է Հարավային Կովկասի տարածաշրջանում», – սա Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ հայ-ֆրանսիական ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ հայտարարության ամենակարևոր հատվածն է։

Իմ վերլուծություններում բազմիցս նշել եմ, որ Ադրբեջանի նպատակն է ամրագրել, որ Հայաստանը «օկուպանտ» ու «ագրեսոր» պետություն է՝ դրանից բխող բոլոր ռազմական, քաղաքական, ֆինանսական ու տնտեսական հետևանքներով։ Սա այնքան պարզ իրողություն է, որ շատ խելք պետք չի տեսնելու ու հասկանալու համար։ Այդ ֆոնին, երբ ՀՀ իշխանությունները իրենց կեղծ դիսկուրսներն են պարտադրում հանրությանը՝ համոզելով, որ Արցախի մասին պետք չի ձայն հանել, իրավունքներից հրաժարվել է պետք պատերազմը կանխելու համար, գնում տարբեր մայրաքաղաքներում լվանում են Ալիևի ագրեսոր ու բռնապետ իմիջը, անուղղակի ու ուղղակի նպաստում են, որ Ադրբեջանը հասնի իր ուզածին։ Մինչդեռ հետևողական ու խելացի քաղաքականության դեպքում Ալիևը կվաստակեր ագրեսորի ու ցեղասպանի պիտակ։

Հրաժարվել սեփական արմատից, մոռանալ արցախյան շարժման ողջ պատմությունը, անգամ չխոսել վերադարձի իրավունքի մասին․․․ այս ամենը վաղ թե ուշ հենց Հայաստանի դեմ է ուղղվելու։ Փաշինյանն ու նրա թիմը ինչ-որ պահից այլևս չեն լինելու իշխանություն, բայց նրանց տված վնասը Հայաստանին իրապես անդառնալի է շատ առումներով․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930