Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Լրահոս
Օրվա լրահոսը

«Լկտի, ցինիկ ձեւով հարցը տանում են դեպի Գարեգին 2-րդ Վեհափառին։ Եկեղեցին, որպես ինստիտուտ, այս շարժման մեջ որեւէ ներգրավվածություն չունի»․ սրբազան

Հունիս 19,2024 16:51

Այս մարդիկ անամոթաբար, լկտի, ցինիկ ձեւով հարցը տանում են դեպի Գարեգին 2-րդ Վեհափառին: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը՝ պատասխանելով հայտարարություններին, թե շարժման հետեւում կանգնած է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։

«Մայր Աթոռը արդարությանն աջակցել է, դատապարտել է բռնությունները, բայց Եկեղեցին, որպես ինստիտուտ, այս շարժման մեջ որեւէ ներգրավվածություն չունի»,-ասաց սրբազանը։

Նրա խոսքով՝ երբ մայիսին հայտարարել է իր անձնական որոշման մասին, համարվել է, որ եկեղեցին չի կարող ակտիվ ներգրավված լինել քաղաքականության մեջ․ «Ես ընդունել եմ դա, բայց ես նաեւ անձնական որոշում եմ կայացրել ու խնդրել եմ Հայոց հայրապետին, որ դադարեցնի իմ ծառայությունները: Այդ սառեցնելու մասն էլ դարձավ ծաղրանքի առարկա: Մարդիկ, չհասկացան, քանի որ կենսագրություն չունեն, սկսեցին ծաղրել՝ «սառցազան»։ Դադարեցվել է իմ ծառայությունները, ես շատ դժվար ու ծանր որոշում եմ կայացրել, Մայր Աթոռն էլ ինքն է որոշելու՝ ինչպես անի, ինչպես չանի, բնական է դա, բայց որ ներգրավված է գործընթացների մեջ՝ ոչ, շարժման մեջ ներգրավված է՝ ոչ»:

Բագրատ սրբազանը, ինչպես նախկինում էր ասել, այսօր էլ նշեց՝ վարչապետ կդառնա մեկ պայմանով՝ երբ ժողովուրդը ցանկանա եւ Վեհափառ Հայրապետը օրհնի․ «Այդ ժամից հետո Վեհափառ Հայրապետը ասել է՝ քո անձնական որոշումն է. դու ես որոշելու ու ես ընդունել եմ դա։ Այո, իրենք որոշակի իմաստով իմ նկատմամբ մտահոգություն են ունեցել այս ամբողջ շարժման հետ կապված»։

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930