Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղաղության պայմանագրի կնքման գլխավոր պայմանը ՀՀ սահմանադրությամբ ամրագրված տարածքային պահանջների դադարեցումն է». Բաքուն արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը

Հունիս 19,2024 17:48

«Երևանի և Բաքվի միջև իրական և հարատև խաղաղության պայմանագրի կնքման գլխավոր պայմանը Ադրբեջանին ներկայացվող տարածքային պահանջների դադարեցումն է», – ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, նշել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն՝ այսօր արձագանքելով ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը։

Հաջիզադեի խոսքով՝ այդ տարածքային պահանջներն «ամրագրված են Հայաստանի բազմաթիվ իրավական և քաղաքական փաստաթղթերում, առաջին հերթին Հայաստանի սահմանադրության տեքստում, որը բացահայտ հղում է կատարում «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորմանը կոչ անող Անկախության հռչակագրին»։

«Հայկական կողմի տրամաբանությունը, որը ձգտում է անտեսել այս խնդիրը, վկայում է, որ այդ երկիրը հարատև խաղաղություն հաստատելու ցանկություն չունի։ Այն փորձում է այս տարբերակը որպես պահեստային պահել, որպեսզի հետագայում կրկին ագրեսիա իրականացնի Ադրբեջանի դեմ», – հայտարարել է Այխան Հաջիզադեն։

«Հայաստանի կողմից խաղաղասեր երկրի իմիջ ստեղծելը քաղաքական մանիպուլյացիա է:

Հայկական կողմը, վկայակոչելով Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա 1991 թվականի սահմաններն ու տարածքային ամբողջականությունը, կարող է ավելի լավ բացատրել, թե ինչու չի հարգել այս համաձայնագրերը վերջին 30 և ավելի տարիների ընթացքում, հրաժարվել է ընդունել խորհրդային քարտեզներում արտացոլված սահմանները, ինչպես նաև օկուպացրել է ադրբեջանական տարածքները։

Անհեթեթ է, որ ոչ մի սահման չճանաչող Հայաստանը 30 տարի անց ադրբեջանցի զինվորների գրաված դիրքերը ներկայացնում է որպես իր գյուղերի չսահմանազատված տարածքները և Ադրբեջանին մեղադրում է օկուպացիայի համար։

Հասկանալի է, որ Ֆրանսիայի պես երկրները, որոնք իբր պահպանում են խաղաղությունը և մրցակցում Հայաստանին մահաբեր հարձակողական զենքի մատակարարման հարցում, ծառայում են այս երկիրը լարվածության և սպառնալիքների նոր օջախի վերածելուն։ Հաշվի առնելով, որ այս քաղաքականությունը նպաստում է հայկական հաջորդ հնարավոր ագրեսիային, կարևոր է ձեռնպահ մնալ այս քայլերից, քանի դեռ ուշ չէ», – նշել է նա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930