Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Լրահոս
Օրվա լրահոսը

Կեղծ ձայնագրությունների հրապարակման նպատակը ինձ և իմ կուսակցությանը հարվածելն ու շարժումը պառակտելն է․ Գերասիմ Վարդանյան

Հունիս 19,2024 22:07

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանն անդրադարձել է իրեն վերագրվող նյութերին՝ Արմավիր ՔՀԿ-ից․

«Անհայտ ծագման ու կեղծված ձայնագրությունների միջոցով ինձ նախ ապօրինի կալանավորեցին 2 ամսով, հիմա էլ շարունակում են հեղինակությանս արատավորմանն ուղղված քայլերը` նույն ոճով հրապարակելով  խեղաթյուրված նոր ձայնագրություններ, որոնց նպատակը ինձ և իմ կուսակցությանը հարվածելն ու շարժումը պառակտելն է:

Ես անգամ զրկված եմ ինձ վերագրվող հերյուրանքներից, իրականությանը չհամապատասխանող պնդումներից պատշաճ կերպով պաշտպանվելու հնարավորությունից, քանի որ սահմանափակված է իմ տեսակցությունների իրավունքը և կտրված է աշխարհի հետ իմ կապը:

Այդուհանդերձ վստահ եմ, որ նման ստոր և ճղճիմ քայլերով չեն կարող հասնել իրենց նպատակին և սասանել գործող իշխանության դեմ պայքարելու մեր միասնական կամքը»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930