Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Լրահոս
Օրվա լրահոսը

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը շարունակում է ելույթները Billie Jean Cup 2024-ում

Հունիս 20,2024 14:04

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը շարունակում է ելույթները հեղինակավոր Billie Jean Cup 2024-ում: Մեր հավաքականի աղջիկներին հաջողվել է հաղթանակներ տանել Ալբանիայի և Սան-Մարինոյին հավաքականների նկատմամբ, երկու դեպքում էլ 3:0 ընդհանուր հաշվով: Ալբանիայի հավաքականի դեմ խաղում մեր աղջիկները գրանցել են հետևյալ արդյունքները ՝ 18-ամյա Նաիրա Գևորգյանը հաղթել է Ռեա Կինամիին 6-1, 6-0 հաշվով, 20-ամյա Միլենա Գևորգյանը Քրիստալ Դյուլեին 6-2, 6-2 հաշվով: Զույգերի խաղում Հայաստանը ներկայացրել են 30-ամյա Անի Ամիրաղյանը և հավաքականի ամենաերիտասարդ անդամը՝ 16-ամյա Ալինա Սողոմոնյանը, որոնք առավելության են հասել Դյուլե և Կինամի զույգի նկատմամբ՝ ավարտելով հանդիպումը 6-0, 6-2 հաշվով:

 

Սան Մարինոյի հավաքականի դեմ խաղում մեր աղջիները հաղթանակ են տարել հետևյալ հաշիվներով՝ Անի Ամիրաղյան — Սիլվա Ալլետտի (6-1, 6-0), Ալինա Սողոմոնյան — Տալիդա Ջիարդի (6-4, 6-4)։ Զուգախաղում Ա. Ամիրաղյան  և Մ. Գևորգյան — Բենեդետտի և Պելիչչիոնի (6-0, 6-0)։  Խմբային երրորդ փուլում մեր հավաքականը ցավոք զիջել է Կիպրոսի ընտրանուն՝ գրանցելով հետևյալ արդյունքները.  Միլենա Գևորգյան — Դարիա Ֆրայման (0-6, 1-6), Անի Ամիրաղյան — Ռալուկա Սերբան (1-6, 0-6), իսկ զուգախաղում՝ Ն. Գևորգյան / Ա. Սողոմոնյան — Կոնստանտինու / Իոանու (7-5, 3-6, 8-10):

Այսպիսով՝ խմբում Հայաստանի հավաքականը զբաղեցնում է 2-րդ տեղը, ինչը հնարավորություն է տալիս խաղալ փլեյ-օֆֆ 4-րդ և 6-րդ տեղերի համար, որտեղ մրցակիցներն են Անդորրայի և Լյուքսեմբուրգի հավաքականները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930