Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Լրահոս
Օրվա լրահոսը

Եղիշը նստած պլան էր քաշում. զինվորական կացարանի հրդեհից զոհված զինվորի հայր

Հուլիս 02,2024 18:55

2023 թվականին Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով դատական հերթական նիստին՝ միջադեպ գրանցվեց գործով մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանի եւ զոհված զինծառայող Ռոստոմ Ասրյանի հոր միջեւ:

Ռոստոմ Ասրյանի հայրը՝ Արտակ Ասրյանը, պատմում էր, որ 2022-ին կարանտինի ժամանակ Եղիշե Հակոբյանը քֆուր է տվել իր տղային, «Երեխեն խփել է, 2022 հունվարին է էդ եղել»:

Տեղից արձագանքեց Եղիշե Հակոբյանը, ինչին ի պատասխան զոհվածի հայրը վերցրեց միկրոֆոնն ու հարձակվեց նրա վրա: Կարգադրիչները մի կերպ կարողացան զայրացած հորը հեռացնել մեղադրյալ Հակոբյանից:

Հարցաքննվող հայրը նաեւ պատմեց, որ ինչ-որ փողի հարց է եղել: Եղիշե Հակոբյանը նաեւ զինվորներից փող է ուզել, վերջիններս ասել են՝ունենք, բայց արժանիք չունես, որ տանք:

Հայրը պատմեց նաեւ, որ այդ տեղեկություններն անձամբ որդին է պատմել ու ասել, որ Եղիշե Հակոբյանը արժանիքներ չի ունեցել, քանի որ պոստից փախել է: Արտակ Ասրյանի խոսքով, ինքը նաեւ տեսել է՝ ինչպես է «Եղիշը նստած պլան ծխում»:

Եղիշե Հակոբյանն էլ արձագանքեց, ասաց, Ռոստոմի հետ խնդիրը եղել է միայն այն հարցում, որ վերջինս զորամասում միշտ հրաժարվել է զինվորական պարտականությունից՝ սովորելուց, ասել է չեմ ուզում սովորեմ, հետո ասել է՝ տառերը չգիտեմ:

Հակոբյանը հետո ճշտեց՝ ումից է ինքը փող ուզել,զոհվածի հայրը պատասխանեց՝ բոլոր զինծառայողներից:

Հակոբյանը հերքեց, ասաց՝ նման բան չի եղել, հավելեց՝ պոստից էլ չի փախել:

Արտակ Ասրյանը շարունակեց՝ ինչու ես սուտ խոսում. «Քելբաջարից չե՞ս փախել, բայց էդ ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է ՝ տղերքն ինչու քնից վեր չկացան. դու կանգնի, տղավարի, ասա ծնողներին, դու գիտես»:

Ի պատասխան Հակոբյանն ասաց՝ ինձ էլ է տանջում էդ հարցը, չեմ կարող ասել՝ ինչու վեր չկացան:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031