Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրախությամբ եմ արձանագրում վերջին տարիներին մեր երկրների միջև հարաբերությունների հետևողական զարգացումն ու խորացումը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սըր Քիր Սթարմերին

Հուլիս 06,2024 15:30

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սըր Քիր Սթարմերին՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնն ստանձնելու առիթով:

Ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Ընդունեք խնդրեմ ջերմ շնորհավորանքներս Միացյալ Թագավորության համընդհանուր ընտրություններում Լեյբորիստական կուսակցության հաղթանակի և Ձեր կողմից Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:

Համոզված եմ, որ Ձեր քաղաքական առաջնորդությամբ Միացյալ Թագավորությունը նորանոր հաջողություններ կգրանցի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության բնագավառներում։

Ուրախությամբ եմ արձանագրում վերջին տարիներին մեր երկրների միջև հարաբերությունների հետևողական զարգացումն ու խորացումը, ինչը երկկողմ փոխգործակցությունը բարձրացրել է նոր՝ ռազմավարական երկխոսության մակարդակի։ Լիահույս եմ, որ ներկայիս դինամիկան ոչ միայն կշարունակվի, այլև կհամալրվի հեռանկարային ծրագրերով՝ ի շահ մեր երկու ժողովուրդների։

Ակնկալում եմ, որ առաջիկայում առիթ կունենանք հանդիպելու և քննարկելու մեր երկրների միջև համագործակցությունը խորացնելու հնարավորությունները։

Կրկին շնորհավորելով` Ձեզ մաղթում եմ ամենայն բարիք, իսկ Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031