Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Լրահոս
Օրվա լրահոսը

Մետաստազների նման տարածված են քաղաքով մեկ․Ավինյանը՝ զբոսաշրջային ավտոբուսների մասին

Հուլիս 08,2024 13:58

Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ բոլոր այն զբոսաշրջային ավտոբուսներն ու միկրոավտոբուսները, որոնք բացի Հանրապետության հրապարակից` մեծ պաստառներով կայանած կլինեն մայրաքաղաքի տարբեր փողոցներում, կհեռացվեն։

Նրա խոսքով, անգամ լարերն են մաքրում փողոցներից, մայթեր են սարքում, որպեսզի մայրաքաղաքը, մասնավորապես՝ փոքր Կենտրոնը, գեղեցիկ տեսքի բերվի։ «Բայց մեկ էլ տեսնում ենք լավաշ, դեղին պլակատներով անվերջանալի ավտոբուսները, միկրոավտոբուսները․․․Ամենաչոր մեթոդներով պետք է դրանց դեմ պայքարել»,- ասաց Տիգրան Ավինյանը:

«Ես վարորդներին հանդիպեցի Հանրապետության հրապարակում մոտ մեկ ամիս առաջ, շատ կարճ քննարկում ունեցանք, ասացի, որ անդրադարձ եւ հանդիպում կունենանք։ Բայց, չգիտես ինչու, դրանից ենթադրվեց, որ այդ ավտոմեքենաները մետաստազների նման կարող են ամբողջ կենտրոնով տարածվել, դա անընդունելի է»,-ասաց քաղաքապետը։

Ի թիվս այլնի, նա անդրադարձավ նաեւ փողոցային առեւտրին, ասաց, որ այդ առումով իրավիճակը պարբերաբար սրվում է։ «Կարծում եմ, որ մի փոքր աշխատանք ունեք անելու հատկապես՝ Կենտրոն վարչական շրջանում»,-ասաց Ավինյանը։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Մետաստազ․ լավ էլ բառ գտար ձեզ բնութագրող։ Միայն, ի տարբերություն խեղճուկրակ վարորդների, որ կանգնում են քաղաքի կենտրոնում, դուք տարածվել եք երկրով մեկ։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031