Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Հայրապետը հորդորել է եկեղեցականներին իրենց հոգևոր ծառայության անդաստանում առավել զորացնել համայնքային կյանքը

Հուլիս 22,2024 17:22

Հուլիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի և սփյուռքի տարբեր թեմերից ժամանած եկեղեցականներին, ովքեր մասնակցում են երեքշաբաթյա վերապատրաստման դասընթացներին:

Նորին Սրբությունը, իր հայրական սերն ու օրհնությունը փոխանցելով հոգևոր հայրերին, ընդգծեց, որ վերապատրաստման դասընթացները լավագույն հնարավորությունն են ընձեռում աղոթական մթնոլորտի մեջ առավել զորացնելու հոգևոր կյանքը, հարստանալու նոր գիտելիքներով ու միմյանց փորձառությամբ։

Ամենայն Հայոց Հայրապետը հորդորեց եկեղեցականներին իրենց հոգևոր ծառայության անդաստանում առավել զորացնել համայնքային կյանքը՝ ամրապնդելով հավատքը, հույսը և սերը մեր ժողովրդի զավակների կյանքում, ինչպես նաև իրականացնել իրենց հոգեխնամ առաքելությունը՝ ի բարօրություն հավատավոր հայորդիների, ի պայծառություն մայր Եկեղեցու և ի շինություն հայրենիքի։

Հանդիպմանը Նորին Սրբությունը պատասխանեց նաև քահանաների հարցերին, որոնք առնչվում էին Եկեղեցու կանոնական, ծիսական և հովվական կյանքին։

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031