Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Լրահոս
Օրվա լրահոսը

Վնասվել են դպրոցներ, մանկապարտեզ, բնակելի տներ․ ի՞նչ վնասներ է հասցրել երկրաշարժը Գեղարքունիքում

Օգոստոս 14,2024 16:59

Օգոստոսի 12-ի երկրաշարժի էպիկենտրոնը Գավառագետի եւ Գեղամայի խզվածքային գոտում էր գտնվում։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց Ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանը։

Հարցին, թե տարածաշրջանում խոշոր երկրաշարժի վտանգ կա՞, Սոս Մարգարյանը պատասխանեց․ «Ես որեւէ կանխատեսում չեմ կարող անել մեր պետության ու հարակից երկրների համար։ Այս պահին մենք անհանգստանալու մեծ կարիք չունենք»։

ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանն էլ ներկայացրեց, թե ինչ վնասներ է պատճառել երկրաշարժը Գեղարքունիքի մարզում։ Նրա խոսքով՝ երկրաշարժից հետո Մարտունի խոշորացված համայնքի ղեկավարի կողմից ստեղծվել է հանձնաժողով, որը մինչ այսօր ուսումնասիրությունները շարունակում է։

«Երկարաշարժից հետո Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ստացվել է շուրջ 120 զանգ՝ կապված հետցնցումների եւ վնասների հետ։ Եվ այս պահին էլ հանձնաժողովն աշխատում է, հիմնական աշխատանքները տարվել են Երանոսում։ Ուսումնասիրությունների արդյունքում արձանագրություն է կազմվել 82 շենք-շինությունների վերաբերյալ։ Դրանք բնակելի տներ են եւ կից շինություններ։ Երանոս բնակավայրում 56 տների պատերին արձանագրվել են տարբեր չափերի ճաքեր, 4 անասնագոմի հողաշեն պատերից պոկվել եւ ընկել են քարեր, 22 շենք-շինությունների, այդ թվում՝ դպրոցների, մանկապարտեզի պատերին առկա են եղել ճաքեր։ Այս պահի դրությամբ ուսումնասիրությունները շարունակվում են»,- ասաց Նարեկ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ հիմնական ուսումնասիրություններն իրականացվել են Երանոսում, սակայն կան տեղեկություններ, որ հարակից այլ բնակավայրերում նույնպես կան վնասներ։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031