Svoboda
|
Graniru
|
BBC Russia
|
Golosameriki
|
Facebook
Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Ցավակցական
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
20
05, 2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Իսլամական Հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Իսլամական Հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիային ու նրանց ուղեկցող այլ անձանց մահվան կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Ձերդ Վսեմություն, Խորապես ցնցված եմ ուղղաթիռի ողբերգական վթարի լուրից, որի հետևանքով զոհվեցին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին,...
16
05, 2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Ռոբերտ Արամ Գալուստյանի մահվան կապակցությամբ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի հայկական համագումարի հիմնադիր և ղեկավար, ականավոր իրավաբան Ռոբերտ Արամ Գալուստյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում ասվում է. «Հանձին նրա՝ աշխարհասփյուռ հայությունը կորցրեց հայրենանվեր ազգային գործչի, ով իր ողջ կյանքը ծառայեցրել է ի նպաստ հայ ժողովրդի բարօրության։ Անգնահատելի է Ռոբերտ Արամ Գալուստյանի ավանդը Ամերիկայի հայկական համագումարում, նրա նվիրումը հայկական ժառանգության պահպանմանը և անխոնջ...
23
03, 2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Հեռագրում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի Խոր ցավով տեղեկացա Մոսկվայում տեղի ունեցած սոսկալի ահաբեկչության մասին, որի զոհն են դարձել տասնյակ անմեղ մարդիկ։ Ահաբեկչության ցանկացած դրսևորում աներկբա անընդունելի ու դատապարտելի է։ Իմ խորին ցավակցությունն եմ հղում Ձեզ և Ռուսաստանի ժողովրդին, զորակցություն եմ հայտնում զոհվածների...
04
01, 2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսիին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսիին: Հեռագրում ասվում է. «Խոր ցավով տեղեկացա Քերմանում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչական գործողության մասին, որին զոհ գնացին և վիրավորվեցին հարյուրավոր անմեղ մարդիկ: Իմ անկեղծ վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և Իրանի եղբայր ժողովրդին` զոհվածների հարազատներին և մերձավորներին մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ տուժածներին`...
03
01, 2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի կայսր Նարուհիտոյին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի կայսր Նարուհիտոյին երկրում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ, որը մարդկային զոհերի, վիրավորների և ավերածությունների պատճառ է դարձել: «Իմ խորին վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ զոհվածերի հարազատներին մաղթելով ոգու արիություն և համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում», - մասնավորապես ասվում է նածագահ Խաչատուրյանի...
22
12, 2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Չեխիայի նախագահ Պետր Պավելին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Չեխիայի Հանրապետության նախագահ Պետր Պավելին՝ Չարլզի համալսարանում տեղի ունեցած հրաձգության կապակցությամբ, որը բազմաթիվ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել: «Իմ խորին վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և Չեխիայի բարեկամ ժողովրդին՝ զոհվածների հարազատներին մաղթելով ոգու արիություն և տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում», - ասվում է հեռագրում:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
...
88