Qubit

Qubit

IT Services and IT Consulting

🙌 Քյուբիթից դեպի երազած աշխատատեղ մեկ քայլ է։

About us

We are an IT Education center with an innovative approach to the formats and methodologies used in the learning process. All our learning programs are based on the real needs of the job market. The close cooperation with the job market and actual employers ensures the future success of our students in the field. We “translate the complicated language of coding into more common the language” aiming to break the stereotype, which says that information technologies are affordable only for specific people.

Industry
IT Services and IT Consulting
Company size
2-10 employees
Headquarters
Yerevan
Type
Privately Held
Founded
2020

Locations

Employees at Qubit

Updates

  • View organization page for Qubit, graphic

    1,504 followers

    Հենրի Ֆորդն ասում էր, որ նա, ով դադարում է սովորել, ծեր է՝ քսան թե ութսուն տարեկանում, իսկ նա, ով շարունակում է սովորել, մնում է երիտասարդ։ Երիտասարդ մնալու գաղտնիքներից մեկն է սովորելը և այն կենսակերպ դարձնելը։ Կիսվում ենք Ձեզ հետ մի քանի խորհուրդներով, որոնք կօգնեն Ձեզ սովորելը դարձնել առօրյա կենսակերպի մի մաս։ 📌 Սկսե՛ք մտադրությունից։ Յուրաքանչյուր օր որոշեք նոր բան սովորել։ Դա կարող է լինել նոր հմտություն, փաստ, գաղափար, Ձեր միտքը բաց պահեք զարգացման համար։ ⏰ Հատկացրե՛ք ժամանակ։ Օրվա մեջ որոշակի ժամանակ հատկացրեք սովորելուն. առավոտյան, ընդմիջման ժամին կամ քնելուց առաջ։ Հետևողականությունը կարևոր է։ 📖 Փնտրե՛ք նյութեր։ Առանձնացրեք Ձեզ հետաքրքրող թեմաները և փնտրեք դրանց մասին նյութեր. գրքեր, հոդվածներ, փոդքասթներ, առցանց դասընթացներ և այլն։ Երբ թեման հետաքրքիր է, սովորելը դառնում է հաճույք։ ⏳ «Միկրո-սովորել»։ Ճնշված մի զգացեք ժամեր հատկացնելու սովորելուն, օրական անգամ 15-30 րոպե հատկացնելով՝ ժամանակի ընթացքում բավականին արժեքավոր գիտելիքներ կարող եք կուտակել։ 🗒 Կատարե՛ք գրառումներ։ Գրի առեք կարևոր կետերը կամ Ձեր մտքերը դրանց շուրջ։ Սա նպաստում է սովորելուն և օգնում է մտապահել ինֆորմացիան։ 💡 Կիսվե՛ք պատկերացումներով և մտքերով։ Ձեր ընկերների, ընտանիքի անդամների հետ քննարկեք՝ ինչ սովորել եք։ Այլ մարդկանց սովորեցնելը օգնում է Ձեզ ավելի լավ հասկանալ թեման։ 🎧 Բազմաֆունկցիոնալ ուսուցում։ Լսեք աուդիոգրքեր, փոդքասթեր, երբ որևէ տեղ եք գնում, տնային գործերով եք զբաղված կամ մարզվում եք։ 📅 Շաբաթական թեմաներ որոշե՛ք։ Յուրաքանչյուր շաբաթը նվիրեք Ձեզ հետաքրքող որևէ թեմայի և փորձեք այդ թեման ուսումնասիրել տարբեր աղբյուներով։ 📐 Փորձե՛ք սովորածը կիրառել։ Նոր բան սովորելուց հետո, մտածեք, թե ինչպես այն կարող եք կիրառել Ձեր կյանքում կամ աշխատանքում։ 🏆 Պարգևատրե՛ք ինքներդ Ձեզ։ Սովորելու ճանապարհին՝ տոնեք Ձեր ձեռքբերումները և հպարտացեք Ձեզանով՝ նվիրվածության համար։ 🔎 Մնացե՛ք հետաքրքրասեր։ Մի՛ վախեցեք հարցեր տալ ու լինել հետաքրքրասեր. որքան շատ հարցեր ունեք, այնքան շատ բացահայտումներ կարող եք անել։ Սովորելը միայն ֆորմալ կրթությունը չէ, այն Ձեզ շրջապատող աշխարհը հասկանալն է։ Սովորելը առօրյա կենսակերպ դարձնելով՝ ներդրում եք կատարում անձնական և մասնագիտական աճի մեջ։ #lifelonglearner #knowledgeispower #dailylearning #habits

    • No alternative text description for this image
    • No alternative text description for this image
    • No alternative text description for this image
    • No alternative text description for this image
    • No alternative text description for this image
      +6
  • View organization page for Qubit, graphic

    1,504 followers

    Ինչպես հասցնել բոլոր գործերը. խորհուրդներ ճապոնացիներից 🇯🇵։ Գիտեի՞ք, որ ճապոնացիներն ունեն արդյունավետության բարելավման և գործերը հասցնելու հրաշալի տեխնիկաներ։ Ձեզ ենք ներկայացնում դրանից մի քանիսը, յուրաքանչյուրը կարող է դրանք կիրառել իր կյանքում և բարելավել արդյունավետությունը։ 1. Kaizen։ Նպատակին հասնելու համար յուրաքանչյուր օր պետք է կատարել փոքր քայլեր, և ժամանակի ընթացքում առաջընթացը տեսանելի կդառնա։ 2. Kanban: Վիզուալիզացրեք Ձեր գործերը/ առաջադրանքները այս մեթոդի միջոցով՝ բաժանելով հետևյալ կատեգարիաների. «Անելիք» կամ «To Do», «Անում եմ» կամ «Doing» և «Արված է»/ «Done»։ Այս մեթոդն օգնում է համակարգել գործերը։ 3. Pomodoro Technique: Այս մեթոդն ասում է, որ պետք է կենտրոնացած աշխատել 25 րոպե, ապա ընդմիջել 5 րոպե։ Չորս շրջանից հետո կարելի է վերցնել երկար ընդմիջում։ Այս մեթոդն օգնում է բարձրացնել կենտրոնացումը, միաժամանակ ապահովելով նաև անհրաժեշտ հանգիստ։  4. Sho Shin. նշանակում է «սկսնակի մտածելակերպ»։ Էությունը կայանում է նրանում, որ պետք է գործերին և, առհասարակ, կյանքին մոտենալ սկսնակի հետաքրքրասիրությամբ, պատրաստ լինել ուսումնասիրել և անել բացահայտումներ։ 5. Ikigai: Գտնել ապրելու իմաստ. Համապատասխանեցրեք Ձեր գործերը, առաջադրանքները Ձեր ցանկություններին և տաղանդներին: Այս ներդաշնակաությունը իմաստ է հաղորդում անելիքներին։ Այս տեխնիկաները առօրյայում ներառելով՝ կարելի է հասնել արդյունավետության նոր մակարդակի ինչպես աշխատանքային, այնպես էլ անձնական կյանքում։ Փորձեք և կիսվեք Ձեր դրական արդյունքներով։ Eng: in the comments ⬇ #efficiencyhacks, #ikigai,#kaizen

    • No alternative text description for this image
    • No alternative text description for this image
    • No alternative text description for this image
    • No alternative text description for this image
    • No alternative text description for this image
      +1
  • View organization page for Qubit, graphic

    1,504 followers

    🤔Կարող է թվալ, որ SQL լեզուն պահանջված է միայն տվյալագետների կամ տվյալների վերլուծությամբ զբաղվող մասնագետների շրջանում, սակայն այսօր այլ մասնագետներ ևս կարող են կիրառել SQL իրենց աշխատանքում և ավելի արդյունավետ դարձնել այն։ ⬇️ Եկե՛ք տեսնենք, թե, օրինակ, մարքեթինգի մասնագետները ինչպես կարող են օգտագործել SQL-ը։ Աշխատելով տարբեր տվյալների ու տվյալների բազաների հետ՝ նրանք SQL-ի միջոցով կարող են կատարել տվյալների վրա հիմնված ճշգրիտ որոշումներ և ստեղծել պահանջված հաշվետվություններ նախագծի և ամբողջ թիմի համար։ Մյուս կողմից, տվյալների վրա հիմնված (data-driven) ֆունկցիոնալություն օգտագործելու դեպքում ծրագրավորողները ևս կարիք ունեն SQL լեզվի, և իրենք նույնպես կարող են մշտապես բարելավել SQL-ի իրենց գիտելիքները։ Նաև բիզնես վերլուծաբանները շատ անգամ պետք է կարողանան ինդիվիդուալ կերպով արագ գտնել անհրաժեշտ տվյալները և վերլուծել, որպեսզի ճշգրիտ որոշումներ կատարեն ամբողջ թիմի և նախագծի համար։ Ամփոփելով՝ ոչ միայն տվյալագիտության և տվյալների վերլուծության մասնագետներին է անհրաժեշտ SQL լեզուն, այլ նաև հարակից ոլորտների մասնագետների աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար։ ⭐️Իսկ դու ի՞նչ կարծիքի ես. արդյոք քեզ անհրաժեշտ է SQL լեզուն։ 🔸Գրի՛ր մեզ եթե ունես հարցեր, և մենք սիրով կպատասխանենք ու կօգնենք քեզ։

    • No alternative text description for this image
  • View organization page for Qubit, graphic

    1,504 followers

    ⭐️Այսօր եկել ենք մի քանի հետաքրքիր փաստ պատմելու SQL լեզվի մասին. 1️⃣Գիտե՞ս, որ այն 40 տարեկանից ավել է գործում, և անցել է «պիտանելիության» փորձությունը, դարձել ռելացիոն տվյալների բազաների հետ աշխատելու հիմնական լեզուն։ 2️⃣SQL հապավումը բացվում է Structred Query Language, որը գուցե և հնչում է շատ տեխնիկական, սակայն այն սովորելը շատ ավելի հեշտ է, քան թվում է։ Կարելի է սկսել պարզ SELECT հարցումներից և աստիճանաբար զարգացնել գիտելիքները։ 3️⃣Շատ հայտնի ընկերություններ են օգտագործում այս լեզուն՝ տվյալների վերլուծության համար, օրինակ. Facebook, Google, Amazon, Twitter, Netflix, and Microsoft: Այս ընկերություններին SQL-ն օգնում է աշխատել ահռելի մեծ քանակի տվյալների հետ։ 4️⃣Լեզուն ունի օգտագործողների մեծ համայնք, ովքեր կիսում են լավագույն փորձը, առաջարկում են նորարարական տենիկաներ՝ օգնելով զարգացնել և հզորացնել լեզվի կարողությունները։ Հաջորդ գրառումը կնվիրենք SQL կիրառությանն ըստ ոլորտների, 👀այնպես որ մեկնաբանություններում նշի՛ր քո ներկայիս մասնագիտական կամ ցանկալի ոլորտը, և մենք անպայման կներառենք այն։

    • No alternative text description for this image
  • View organization page for Qubit, graphic

    1,504 followers

    Ցանկանու՞մ ես մուտք գործել տվյալների աշխարհ կամ զարգացնել արդեն ունեցածդ գիտելիքը, ապա այս SQL PRO դասընթացը հենց քեզ համար է։ ✨🙌 Այս պահանջված մասնագիտությանը տիրապետելու հարցում քեզ աջակցելու է Philip Morris International ընկերության տվյալների ճարտարագետ Լևոն Հարությունյանը, ով վերջին 4 տարում աշխատում է տվյալների բազաների ծրագրավորման և տվյալների վերլուծության ոլորտում։ ✨ 👇Ի՞նչ կսովորես դասընթացի ընթացքում՝ 🔹Տվյալների բազաների ռելացիոն մոդել, 🔹Հարցումներ, աղյուսակների հետ աշխատանք, 🔹Տվյալների հետ մանիպուլյացիաներ, 🔹Ֆունկցիաներ,պրոցեդուրաներ, 🔹Ինդեքսներ և շատ ավելին։ Դասընթացի մանրամասները՝ https://lnkd.in/gVwZzsKQ 👈 Տևողությունը՝ 2 ամիս Արժեքը՝ 63000 դրամ / ամսական ✅ Գրանցման հղումը՝ https://lnkd.in/g62EVMW9 📞 +374 95 01 99 09 See less

    • No alternative text description for this image

Similar pages