Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Տելեգրամի ադրբեջանական ալիքները արցախահայությանը հեռախոսազանգերով հոգեբանական տեռորի ենթարկելու կոչեր են անում

Տելեգրամի ադրբեջանական ալիքները արցախահայությանը հեռախոսազանգերով 
հոգեբանական տեռորի ենթարկելու կոչեր են անում

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության սահմանագոտու տարբեր ուղղություններով ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող ռազմական սադրանքների ֆոնին Տելեգրամի ադրբեջանական հայատյաց ալիքները Արցախի բնակչությանը հոգեբանական տեռորի ենթարկելու կոչեր են անում՝ փորձելով խուճապ տարածել արցախահայության շրջանում: Այդ մասին հայտնում է «Արմենպրես»-ը:

Տելեգրամի ադրբեջանական ալիքներով տարածվող հաղորդագրություններում նշվում են +374 (047) կոդով սկսվող հեռախոսահամարներ: Ադրբեջանական ալիքները կոչ են անում ադրբեջանցի հետևորդներին հերթով զանգել բոլոր համարներով, խուճապ տարածել հայերի մեջ և «օգտակար տեղեկություններ» ստանալ նրանցից հայկական մարտական դիրքերի տեղակայման, խրամատների, նրանց պաշարների մասին: Ընդ որում, նշվում է, թե «մենք անձամբ կփոխանցենք այդ տեղեկությունները Ադրբեջանի հատուկ ծառայություններին և պաշտպանության նախարարությանը»:

Հաղորդագրություններն ուղեկցվում են հայերի հասցրին ռասիստական բնույթի վիրավորանքներով:

Հարկ է ընդգծել, որ նման գործողությունները ադրբեջանական կողմից վաղուց արդեն նորություն չեն և լիովին համապատասխանում են Արցախի հայ բնակչությանը էթնիկ զտման, ֆիզիկական և հոգեբանական բռնության ենթարկելու և հնարավոր բոլոր միջոցներով ահաբեկելու Ադրբեջանի՝ պետական մակարդակով իրականացվող քաղաքականությանը, ինչի մասին Արցախի իշխանություններն ու իրավապաշտպանները բարձրաձայնել են բազմիցս:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]