Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Starmus-ը Հայաստանում մեկնարկեց փառատոնի պատմության մեջ առաջին ջազային համերգով ու Նոբելյան մրցանակակրի դասախոսութամբ

Starmus-ը Հայաստանում մեկնարկեց փառատոնի պատմության մեջ առաջին ջազային 
համերգով ու Նոբելյան մրցանակակրի դասախոսութամբ

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նոբելյան մրցանակի դափնեկիր Էդվարդ Մոսերի դասախոսությամբ ու փառատոնի պատմության մեջ առաջին անգամ ջազային համերգային ծրագրով Երևանում մեկնարկեց Starmus VI փառատոնը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գլխուղեղում տարածության մեջ կողմնորոշվելու բջիջների համակարգի բացահայտման համար Նոբելյան մրցանակի արժանացած, նորվեգացի հոգեբանության և նյարդաբանության պրոֆեսոր Էդվարդ Մոսերը «Երաժշտությունը և ուղեղը» խորագրով դասախոսության ընթացքում ներկայացրեց ուղեղի կողմից երաժշտության ընկալման առանձնահատկությունները՝ մասնավորեցնելով դրանք առանձին հիվանդությունների, հատկապես աֆազիայի պարագայում:

Մոսերը նաև նկատեց, որ երաժշտությունը սոցիալական երևույթ է, իսկ երաժշտական կատարումը կարող է նպաստել ուղեղի միջանձնային կոորդինացման մեխանիզմների գործարկմանը:

Դասախոսությանը հաջորդեց ամերիկահայ երաժիշտ, ստեղնաշարահար Դերեկ Շերինյանի ելույթը` անգլիացի թմբկահար Սայմն Ֆիլիպսի և ամերիկացի բաս-կիթառահար Ռիկ Ֆիերաբրաչի մասնակցությամբ։

Երեկոն ամփոփեց ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանը, ով բաս-կիթառահար Մարկ Կարապետյանի և հարվածային երաժիշտ Արթուր Հնաթեքի մասնակցությամբ կատարեց 2020 թվականին լույս տեսած «The Call Within» ալբոմի ստեղծագործությունները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]