Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Դեպի գիտություն՝ նաև արվեստի միջոցով. Նոբելյան մրցանակակիր Քիփ Թորնը դասախոսություն անցկացրեց ԵՊՀ-ում

Դեպի գիտություն՝ նաև արվեստի միջոցով. Նոբելյան մրցանակակիր Քիփ Թորնը 
դասախոսություն անցկացրեց ԵՊՀ-ում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի աշխարհահռչակ ֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր Քիփ Թորնը, որը Հայաստանում է STARMUS VI գիտության, արվեստի ու երաժշտության միջազգային փառատոնի շրջանակներում, դասախոսություն անցկացրեց Երևանի պետական համալսարանում, ներկայացրեց նախ իր փորձը, թե ինչպես է ֆիզիկան դարձել իր սերը, ինչպես կարելի է մարդկանց գրավել դեպի գիտություն, ապա նաև խոսեց ավելի «մասնագիտական լեզվով»:

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թորնը ԵՊՀ-ում էր սեպտեմբերի 5-ին:

Աշխարհահռչակ ֆիզիկոսը փոքր տարիքում այլ հետաքրքրություն է ունեցել, ապրելով Ամերիկայի հյուսիսում, ցանկացել է սառույց ջարդող մեքենայի վարորդ դառնալ:  «Ես 8 տարեկան  էի, երբ մայրս ինձ տարավ Արեգակնային համակարգի մասին դասախոսության, և ես տարվեցի դրանով: 5 տարի անց, երբ 13 տարեկան էի, կարդացի ռուս ֆիզիկոս Ջորջ Գամովի «Մեկ, երկու, երեք… անսահմանություն» գիրքը, որը ֆիզիկայի մասին էր, ֆիզիկայի, որը դարձավ իմ նոր սերը»,-նշեց Թորնը:

Ֆիզիկոսի խոսքով՝ իր կարիերայի ընթացքում ինքը մշտապես փորձել է նաև ոգեշնչել մյուսներին՝ այնպես, ինչպես Գամովն է ոգեշնչել իրեն: Ինքը նաև ջանացել է արվեստի միջոցով մարդկանց գրավել դեպի գիտություն: Նա Interstellar գիտաֆանտաստիկ ֆիլմի պրոդյուսերներից ու սցենարի հեղինակներից մեկն է:

«Այդ ֆիլմը աշխարհում շատ մարդկանց ոգեշնչեց՝ հետաքրքրվելու գիտությամբ»,-նկատեց Նոբելյան մրցանակակիրը:

Նա նաև աշխատանքներ է տանում երկրորդ ֆիլմի ուղղությամբ, հույս հայտնեց, որ առաջիկա 5 տարում արդեն պատրաստ կլինի:

Ապա Թորնը տիեզերքի վերաբերյալ դասախոսություն կարդաց ամերիկացի նկարիչ, լուսանկարիչ Լիա Հալորնի հետ միասին: Նոբելյան մրցանակակիրը խոսեց սև խոռոչներից, պատասխանեց ներկաներին հուզող տարաբնույթ հարցերի՝ գրավիտացիայի, սև խոռոչների, Interstellar-ի և այլնի մասին: Ֆիլմի վերջի մասին հարցին ի պատասխան` անվանի ֆիզիկոսը խորհուրդ տվեց կարդալ իր «Ինթերսթելարի գիտությունը» գիրքը, որը բացատրում է ֆիլմը:

Թորնը Նոբելյան մրցանակի է արժանացել 2017 թվականին Ռայներ Վայսի և Բարիի Բարիշի հետ՝ գրավիտացիոն ալիքների դիտարկման գործում իրենց ունեցած վճռական ներդրման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]