Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Բրայան Մեյը խոսել է տիեզերքում հնչող երաժշտության և Հայաստան կրկին այցի հնարավորության մասին

Բրայան Մեյը խոսել է տիեզերքում հնչող երաժշտության և Հայաստան կրկին այցի 
հնարավորության մասին

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեգենդար Queen խմբի կիթառահար, STARMUS-ի համահիմնադիր Բրայան Մեյն,  ով Երևանում է STARMUS VI փառատոնի շրջանակում, խոսել է հետագայում կրկին Հայաստան այցելելու հավանականության մասին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասուլիսում, ի պատասխան հարցի, թե արդյոք կայցելի նորից Հայաստան՝ երաժիշտը կատակեց. «Եթե երկար ապրեմ, անպայման կգամ»:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է Մեյը վերաբերում նրան, որ տիեզերքում, փաստորեն, ևս հնչում է երաժշտություն: Ըստ նրա՝ դա արվեստի և գիտության հիանալի համադրության օրինակ է:

Հարցին, թե ինչո՞ւ այսօր էլ չի ծնվում այնպիսի երաժշտություն, ինչպիսին «Queen» խմբինն է, Բիթլսինն է՝ Մեյը խոստովանեց. «Իմ սերնդի համար նույնիսկ մի փոքր բարդ է հասկանալ այսօրվա երաժշտությունը: Գուցե հենց տեխնոլոգիական միտումներն են տանում նրան, որ չկա նման երաժշտություն: Մեր բախտը բերել է. լինելով  Queen-ի անդամ՝ միմյանց քննադատաբար էինք մոտենում: Եվ ստեղծագործ ոգին գալիս էր ներդաշնակության բալանսի: Հենց դա էր պահում «Queen»-ը»:

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]