Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Դեյվիդ Գրինսփունը կարևոր է համարում հասկանալ, թե ինչ փոփոխությունների միջով է անցնում Երկիր մոլորակը

Դեյվիդ Գրինսփունը կարևոր է համարում հասկանալ, թե ինչ փոփոխությունների միջով է 
անցնում Երկիր մոլորակը

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկացի աստղակենսաբան Դեյվիդ Գրինսփունը կարևոր է համարում հասկանալ, թե Երկիր մոլորակը ներկայումս ինչ փոփոխությունների միջով է անցնում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, STARMUS փառատոնի շրջանակներում կայացած ասուլիսի ժամանակ Գրինսփունը նշեց, որ մարդկությունը շատ տարօրինակ ժամանակներում է ապրում։

«Ակնհայտորեն տեսնում ենք, որ  տիեզերքն է փոփոխվում և փոփոխվում է նաև տիեզերքում գտնվող մեր մոլորակը՝ շատ անկանխատեսելի ձևերով։ Մեզ համար կարևոր է հասկանալ,թե մեր մոլորակը ինչպիսի փոփոխություն միջով է անցնում,մասնավորապես՝ կլիմայի փոփոխության առումով և հետևել այլ մոլորակների փոփոխությանը, օրինակ՝ Մարսի և Վեներայի։ Տեսնում ենք, որ նրանք շատ տարբեր կլիմաներ ունեն, բայց ինչ-որ չափով շատ նման են մեր մոլորակի կլիմային։

Բացի դրանից, ունենք տարբեր մոլորակների ուղեծրերով պտտվող արբանյակներ, որոնք նույնպես պատկերացում են տալիս մեր մոլորակի վրա հավանական փոփոխությունների մասին»,- ասաց Գրինսփունը։

Ամերիկացի աստղակենսաբանը անհրաժեշտ է համարում բացահայտել տիեզերքում տեղի ունեցող փոփոխությունների պատճառը, որը, ըստ իրեն, թույլ կտա կանխատեսել Երկիր մոլորակում հավանական փոփոխությունները և դրանց կառավարման ձևերը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]