Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Տեղի ունեցավ «Գավառը՝ ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի բացման արարողությունը

Տեղի ունեցավ «Գավառը՝ ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի 
բացման արարողությունը

ԳԱՎԱՌ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 28-ին ՀՀ Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում` Լ. Քալանթարի անվան պետական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ «Գավառը՝ ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի բացման պաշտոնական արարողությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ողջույնի և շնորհավորանքի խոսքերով հանդես եկան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։

Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության,  Գեղարքունիքի մարզպետի և Գավառի համայնքապետարանի աշխատակազմերի ներկայացուցիչներ, համայնքի կրթամշակութային հաստատությունների տնօրեններ և աշխատակիցներ, Գավառի պետական համալսարանի ուսանողներ, հանրակրթական դպրոցների աշակերտներ, ակտիվ երիտասարդներ։

Միջոցառումը մեկնարկեց պետթատրոնի նախասրահում կազմակերպված «Էքսպո» ցուցահանդեսով, որտեղ ներկայացվել էին Գավառի հանրակրթական, արվեստի, երաժշտական դպրոցների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի, Գավառի պետական համալսարանի շնորհալի սաների ստեղծագործությունները, անհատ ձեռներեցների թողարկած արտադրատեսակները։

Միջոցառումը բացվեց Հայ առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Սահակյանի օրհնության խոսքով։

«Շնորհավորում եմ բոլորիս Գավառ քաղաքը 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք ընտրելու կապակցությամբ։ Մենք հրաշք երիտասարդություն ունենք, որի ներուժը, կարծում եմ, դեռևս ամբողջովին չենք ներգրավում համայնքի զարգացման գործում։ Եվ պիտի առավել ջանանք` այդ ներուժը բացահայտելու, նոր նախաձեռնություններ առաջ քաշելու և զարգացման ծրագրեր իրականացնելու համար։ Համոզված եմ, որ Գավառի երիտասարդությունն այսուհետ էլ իր ակտիվ ներգրավվածությամբ կարդարացնի մեր սպասելիքները, իսկ Գավառի համայնքապետարանը կներգրավի նոր միջոցներ` երիտասարդների կողմից առաջ քաշված նախաձեռնություններն ամենատարբեր ոլորտներում ծրագրերի վերածելու և իրականացնելու համար»-նշեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Միջոցառման շրջանակում ԿԳՄՍ նախարարության և Գավառի համայնքապետարանի միջև կնքվեց հուշագիր, որի նպատակն է խթանել համայնքի երիտասարդական կյանքի ակտիվացումը, աջակցել երիտասարդների նախաձեռնություններին, նպաստել ենթակառուցվածքների զարգացմանը և երիտասարդական կազմակերպությունների ծրագրերի իրականացմանը։

Այնուհետ տեղի ունեցավ  Գավառի՝ ՀՀ 2024թ. երիտասարդական մայրաքաղաքի կարգավիճակը հավաստող վկայագրի հանձնումը, որին հաջորդեց համերգային ծրագիրը՝ Գավառի երիտասարդ արտիստների և «Evergreen» բենդի մասնակցությամբ:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]