Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման 
աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, հետևել վերակառուցման աշխատանքների ընթացքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականին: Մարզադպրոցը նախատեսվում է շահագործման հանձնել 2025 թվականին: Կառուցվում է 2 մասնաշենք, ինչպես նաև հեծանվուղի՝ տեղակայված շենքի 220 մ պարագծով, 2 մ լայնությամբ։

Շինարարները զեկուցել են աշխատանքների ընթացքի մասին. շինարարական հիմնական աշխատանքներն ավարտված են, այժմ մեկնարկել են հարդարման և միջսենյակային պատերի կառուցման աշխատանքները: Մասնավորապես՝ իրականացվում են հանդերձարանների, լոգարանների, ադմինիստրատիվ սենյակների բաժանման աշխատանքները:

Շինարարները ԿԳՄՍ նախարարի տեղակալին զեկուցել են՝  աշխատանքներն ընթանում են նախապես ծրագրածի համաձայն,  կհասցնեն ժամանակին ավարտել:

Մարզադպրոցների վերակառուցման և բարեկարգման ծրագիրն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի «Մարզական օբյեկտների շինարարություն» միջոցառման շրջանակում: Ծրագիրը ներառում է նաև 1727 քմ տարածքի բարեկարգում,  ընդհանուր արժեքը ավելի քան 1 մլրդ 14 մլն դրամ է, որը հատկացվել է Կառավարության կողմից։

Գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի մասնաշենքի մակերեսը 1424 քմ է։ Ներառում է դահլիճ՝ 1076 քմ, 250 նստատեղով տրիբունա, հանդերձարաններ և սանհանգույցներ, ճաշարան, պարի հարթակ, ադմինիստրատիվ և օժանդակ սենյակներ, հարթակ, որը կարող է ծառայել որպես գեղարվեստական մարմնամարզության թանգարան, իսկ մրցումների ժամանակ՝ 20-30 մարդ/տեղով դիտահարթակ հյուրերի համար, նաև ներառում է «Feng shui» հարթակ՝ դեպի հարթ տանիք ելքով։

Հեծանվային մարզադպրոցի երկհարկանի մասնաշենքի մակերեսը 1280 քմ է։ Առաջին հարկում տեղակայված են 70-90 աշակերտի համար նախատեսված 9 խմբասենյակ՝ ելքերով դեպի հեծանվուղի, հանդերձարաններ և սանհանգույցներ, ֆիզպատրաստության դահլիճ, ադմինիստրատիվ և օժանդակ սենյակներ։ Երկրորդ հարկում նախատեսվում է հեծանվասպորտի թանգարան, իսկ տանիքում՝ 75 կՎտ հզորությամբ ֆոտովոլտային կայան։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]