Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու

Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. 
Նեթանյահու

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Գազայի հատվածի Ռաֆահ հարավային քաղաքում լայնածավալ ցամաքային գործողության անցկացմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող պատանդների հարազատների հետ հանդիպման ժամանակ։

«Մենք գրավել ենք Գազայի հատվածի հյուսիսը և Խան Յունիսը. մենք վտանգազերծել ենք Գազայի հատվածը և պատրաստվում ենք մտնել Ռաֆահ», - Իսրայելի վարչապետի խոսքերն է մեջբերում նրա մամուլի ծառայությունը:

Վարչապետը ցամաքային գործողությանը նախապատրաստվելը պատճառաբանել է այն բանով, որ, նրա կարծիքով, «միայն մեր կողմից գործադրվող ռազմական ճնշումը շարունակելու դեպքում կկարողանանք վերադարձնել պատանդներին»։

Միացյալ Նահանգները նախազգուշացրել է, որ Ռաֆահում ցամաքային գործողության դեպքում Իսրայելին կսպառնա մեկուսացում միջազգային ասպարեզում և գործընկերների հետ կապերի վատթարացում։ ԱՄՆ ղեկավարությունը բազմիցս շեշտել է, որ Իսրայելը պետք է ապահովի Ռաֆահում ապաստանած 1,4 միլիոն պաղեստինցիների անվտանգությունը։

ՀԱՄԱՍ-ը հոկտեմբերի 7-ին հարձակվել էր Իսրայելի վրա, որի հետևանքով 1200 մարդ էր զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Ի պատասխան այս հարձակման՝ Իսրայելը ռազմական գործողություններ է սկսել Գազայի հատվածում, որտեղ զոհերի թիվն, ըստ տեղի իշխանությունների, մոտենում է 32 500-ի։ Նոյեմբերին մեկշաբաթյա հրադադարի ընթացքում Իսրայելը վերադարձրել է գերիներից 123-ին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]