Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական 
ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ՄԱԿ-ի դատարանում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումների ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եղիշե Կիրակոսյանն այդ մասին ասել է՝ հանդես գալով եզրափակիչ ելույթով և անդրադարձել դատարանում ադրբեջանական կողմի ներկայացրած առարկություններին Հայաստանի ներկայացրած ապացույցների վերաբերյալ։

Կիրակոսյանը հայտարարել է, որ Ադրբեջանի մարտավարությունը ձախողվել է և նրա դիրքորոշումը չի նպաստում արդարադատության իրականացմանը:

«Ադրբեջանի ռասիստական բռնությունները, կամայական կալանավորումները և, իհարկե, էթնիկ հայերի նկատմամբ իրականացրած բռնություններն ակնհայտորեն կարող են տեղավորվել Ռասայական խտրականության վերացման հանձնաժողովի (CERD) շրջանակներում: Այս սարսափելի գործելակերպը հակասում է այդ հանձնաժողովի բոլոր մասնակից պետությունների կողմից ստանձնած խոստումներին»,- իր խոսքում նշել է Կիրակոսյանը:  

Նա հավելեց, որ Միջազգային դատարանն իր առջև ունի բոլոր անհրաժեշտ տարրերը Ադրբեջանի առարկությունները հեշտությամբ մերժելու համար։

Ավարտելով իր միտքը և շնորհակալություն հայտնելով ՄԱԿ-ի դատարանին՝ Եղիշե Կիրակոսյանն ասաց, որ դատավորները կարող են շատ հստակ հերքել և մերժել դատական գործի շրջանակներում Ադրբեջանի կողմից ներկայացված առարկությունները, քանի որ դրանք հակասում են օրենքի ոգուն և տառին։   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]