Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook

Մատչելի հղումներ

Բեռնատար մի նավ դուրս է եկել լիբանանյան նավահանգստից եւ ուղղություն վերցրել ուղիղ դեպի Սիրիա


Սիրիական նավը, որն Ուկրաինայի պնդումների համաձայն, ռուսների կողմից հափշտակված հացահատիկ է տեղափոխում, հինգշաբթի օրը դուրս է եկել լիբանանյան նավահանգստից եւ ուղղություն վերցրել դեպի Սիրիա:

«Լաոդիկեա» նավը հուլիսի 27-ին խարիսխ էր նետել Լիբանանի Տրիպոլիի նավահանգստում` բեռնված մոտ 5000 տոննա գարի և 5000 տոննա ալյուրով: Կիեւը հայտարարում է, որ բեռը հափշտակվել է ուկրաինական խանութներից:

Երկուշաբթի օրը Լիբանանի դատարաններից մեկը 72-ժամյա կալանքի որոշում էր կայացրել, սակայն այն չեղարկվել էր չորեքշաբթի ուշ երեկոյան, ինչը թույլ է տվել նավին հեռանալ: Որոշման մեջ չի ասվում, թե ինչպես է Լիբանանը վերաբերվում Ուկրաինայի մեղադրանքին:

«Լաոդիկեա» նավը Սիրիային պատկանող երեք նավերից մեկն է, որոնց նկատմամբ 2015 թվականից ի վեր Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի հակամարտությունում նրանց ենթադրյալ դերի համար:

Այդ նույն երեք նավերը Բեյրութում Ուկրաինայի դեսպանության կողմից մեղադրվում են փետրվարի 24-ին Ուկրաինա ներխուժումից հետո գողացված հացահատիկները Սիրիա պարբերաբար փոխադրելու մեջ:

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հինգշաբթի օրը կոչ է արել Լիբանանին վերանայել նավը բաց թողնելու իր որոշումը:

Սպասվում է, որ ուրբաթ օրը ուկրաինական սևծովյան Չորնոմորսկի նավահանգիստ կժամանի թուրքական բեռնատար նավ:

«OSPREY նավը ժամանում է արտահանման համար նախատեսված ուկրաինական հացահատիկը տեղափոխելու նպատակով, տեսաճեպազրույցի ժամանակ ասել է Օդեսայի շրջանային վարչակազմի խոսնակ Սերհի Բրատչուկը։

UKRAINE-CRISIS/GRAIN-TURKEY-VESSEL
UKRAINE-CRISIS/GRAIN-TURKEY-VESSEL

Դատարկ նավը հինգշաբթի օրը խարսխված է եղել Ստամբուլի մոտ՝ սպասելով Բոսֆորի նեղուցով անցնելու թույլտվությանը:

Անցյալ ամիս Թուրքիան և ՄԱԿ-ն էին միջնորդել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև համաձայնություն, որպեսզի այս փոխադրումներով թուլացվի պարենային համաշխարհային ճգնաժամը:

Երկուշաբթի օրը Օդեսայի նավահանգստից մեկնել է ուկրաինական հացահատիկ տեղափոխող առաջին նավը:

Նյութը կազմված է ‘’Ռոյթերս’’ գործակալությունից ստացված լուրերի հիման վրա:

XS
SM
MD
LG