Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook

Մատչելի հղումներ

Վաշինգտոնը հաստատել է ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Բլինկեն-ֆոն դեր Լեյեն- Փաշինյան եռակողմ հանդիպումը


ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլեր
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլեր

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը չի կիսում ադրբեջանական կողմի պնդումները ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման մասին

ԱՄՆ պետքարտուղարությունը հաստատել է ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման մասին տեղեկությունը: Մարտի 27-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում դրա մասին է հայտնել ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը, ով ասել է.

«Բրյուսելում գտնվելու ընթացքում պետքարտուղար Բլինկենը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Փաուերը նույնպես կմիանան Հայաստանի հետ ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լեյենի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ միասին՝ կապված ԱՄՆ-ի և ԵՄ-ի աջակցության հետ Հայաստանի տնտեսական դիմակայությանը, քանի որ այն [Հայաստանը] աշխատում է առևտրային կապերը դիվեսիֆիկացնելու և հումանիտար կարիքները լուծելու ուղղությամբ»:

Պատասխանելով լրագրողների հարցերին ՝ Միլերը չի բացառել, որ ԱՄՆ հայ-ադրբեջանական խնդիրները ևս քննարկման առարկա դառնան բրյուսելյան հանդիպման ընթացքում, սակայն նրա խոսքով, այդ հարցերը ընդգրկված չեն եռակողմ այս հանդիպման հիմնական օրակարգում։

«Բրյուսելում կայանալիք հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա, քանի որ այն աշխատում է իր առևտրային հարաբերությունների դիվերսիֆիկացման և հումանիտար կարիքների լուծման ուղղությամբ»,- հայտնել է Միլերը:

Նա իր անհամաձայնություն է հայտնել ադրբեջանական կողմի բարձրաձայնած այն մտահոգությունների վերաբերյալ, որ Բրյուսելում կայանալիք եռակողմ այս հանդիպումը կարող է հանգեցնել ապակայունացնմանն ու սրել իրավիճակը տարածաշրջանում։

Ի պատասխան ադրբեջանական կողմի բարձրաձայնած մտահոգությունների վերաբերյալ լրագրողի հարցին՝ Միլերը նշել է.

«Ես ակնհայտորեն չէի համաձայնի այդ մեկնաբանությունների հետ։ Այս հանդիպման առանցքում տնտեսական դիմակայությունն է, որը կօգնի Հայաստանին դիվերսիֆիկացնել իր առևտրային գործընկերությունները և հասցեագրել մարդասիրական կարիքները։ Ես չեմ կարող հասկանալ, թե ինչպես այն կարող է հանգեցնել էսկալացիայի կամ մտահոգել աշխարհի որևէ այլ երկրի»:

XS
SM
MD
LG