Իսրայելի վարչապետի խոսքով, պետք չէ սպասել որ առաջիկայում Գազայում հրադադար կհաստատվի։ Հրեական պետության դեմ անցած տարվա արյունալի հարձակումեից անցել է ավելի քան կես տարի։ Զուգահեռաբար՝ մեծանում է միջազգային ճնշումը Իսրայելի նկատմամբ․ պատճառը Գազայի հատվածում զոհվող մարդկանց աճող թիվն է:
«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախընտրական շտաբի ներկայացուցիչները առանձնահատուկ ուշադրություն չեն դարձել Սպիտակ տան նախկին ղեկավար Դոնալդ Թրամփի կողմից շաբաթ օրը իրականացրած ռեկորդային դրամահավաքին: Դիտորդների կարծիքով, դա անշուշտ բավարար չէ Սպիտակ տուն վերադառնալու համար։
Երկուշաբթի աշխարհի տարբեր անկյուններում մարդիկ ականատես կլինեն բացառիկ իրադարձության՝ Արեգակի ամբողջական խավարմանը։
Ապրիլի 5-ին Բրյուսելում կայացավ ԱՄՆ-ԵՄ-ՀՀ բարձր մակարդակի հանդիպումը, որի օրակարգում էր Հայաստանի դիմակայունության ամրապնդումն ու մարդասիրական աջակցությունը: Հանդիպման շուրջ, սակայն, հնչեցին տարատեսակ մեկնաբանություններ և տեսակետներ
ԱՄՆ նախագահի և Իսրայելի վարչապետի զրույցը տեղի է ունեցել World Central Kitchen-ի յոթ աշխատակիցների սպանությունից երեք օր անց։
ՆԱՏՕ-ի անդամ-երկրները հայտարարել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժեղացման անհրաժեշտության մասին՝ ուկրաինական պատերազմին անդրադառնալով դաշինքի 75-ամյակին նվիրված և Բրյուսելում կայացած ալյանսի արտգործնախարարների հանդիպմանը: ՆԱՏՕ-ի անդամ-պետությունները, սակայն, համաձայնության չեն եկել ։
««Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի վերստին ներկայացումը «ոչ» է ասում Եվրոպային»,- հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Արևմտյան երկրները անհանգստացած են նման օրինագծի ընդունումից, որը կարող է վտանգել Թբիլիսիի եվրաինտեգրումը։
Փորձագետների քննարկման առարկան Վաշինգտոնի գործողություններն են, որոնք պետք է ձեռնարկի ԱՄՆ հաջորդ վարչակազմը` Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի և այլ հակամարտությունների ֆոնին, որպեսզի չեզոքացնի միջուկային բախման վտանգը։
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն աջակցում է Հայաստանի կառավարությանը
Ապրիլի 5-ին Բրյուսելում կայացավ ԱՄՆ-ԵՄ-ՀՀ բարձր մակարդակի հանդիպումը, որի օրակարգի առանցքում էր Հայաստանի դիմակայունության ամրապնդումն ու մարդասիրական աջակցությունը: ԱՄՆ պետքարտուղարությունը տարածեց հաղորդագրություն հանդիպման արդյունքների մասին, ուր մասնավորապս ասված է.
Ահաբեկչության դեմ պայքարի գծով մասնագետները հայտարարում են, թե Կրեմլի նպատակն է Crocus City Hall համերգասրահում տեղի ուենցած ողբերգության պատասխանատվությունն անհիմն կերպով բարդել Ուկրաինայի ու Արևմուտքի վրա։
Անօրինական ներգաղթը ամերիկյան նախընտրական քարոզարշավի, թերևս, գլխավոր հարցն է: Հայտնի է, որ ԱՄՆ նախագահի թեկնածուներ Ջո Բայդենն ու Դոնալդ Թրամփը տարբեր մոտեցումներ ունեն խնդրի վերաբերյալ:
բեռնել ավելին