Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook

Վրաստանի կառավարության որոշմամբ, փոփոխություններ են կատարվել արտոնյալ ագրովարկերի նախագծում։ Փոփոխությունների համաձայն՝ արտոնյալ ագրովարկով հնարավոր կլինի ձեռք բերել գյուղատնտեսական անօդաչու թռչող սարք (ագրոդրոն) և գյուղատնտեսական օբյեկտի համար օդերևութաբանական կայան։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Որպես սուբսիդավորվող ագրովարկի հիմնական միջոցի մաս՝ շահագրգիռ ֆերմերները կարող են ձեռք բերել այնպիսի ագրոդրոններ, որոնք կունենան ցողման, ինչպես նաև ագրոնոմիական նպատակներով սկանավորման գործառույթ։

Պետությունը ֆերմերների վարկը կֆինանսավորի 48 ամսով՝ տարեկան 11 տոկոսի չափով։ Վարկի գումարը կկազմի 20 000 լարիից մինչև 1 500 000 լարի։ Նույն պայմանը կկիրառվի օդերևութաբանական կայանների տեղադրման դեպքում։ Օդերևութաբանական կայանի միջոցով ֆերմերները իրենց հողամասերում կկարողանան կանխատեսել կլիման, կանխել վնասատուների և հիվանդությունների հետևանքով առաջացած սպառնալիքները, ինչպես նաև հավաքել տվյալներ, որոնք անհրաժեշտ են գյուղատնտեսական տարբեր աշխատանքների պլանավորման համար:

Արտոնյալ ագրովարկի նախագծի շրջանակներում պետությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրում է էժան ֆինանսական ռեսուրսների հասանելիություն՝ վարկի տոկոսների համաֆինանսավորման միջոցով։ Արտոնյալ ագրովարկը տրամադրվում է ծրագրում ներգրավված բանկերի և ֆինանսական կազմակերպությունների կողմից: Գյուղի զարգացման գործակալությունը չի մասնակցում վարկային հայտերի մշակման և վարկերի տրամադրման գործընթացին։

Ֆիզիկական անձը կարող է վարկ վերցնել հիմնական միջոցների բաղադրիչում՝ 20 000 լարիից մինչև 75 000 լարի, իսկ մեքենայացման ենթաբաղադրիչում 7 000 լարիից մինչև 75 000 լարի:

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):