Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook

Մատչելի հղումներ

Նոբելյան 39 մրցանակակիրներ` Պուտինի ռեժիմը սպառնալիք է մարդկությանը


Նոբելյան մեդալ
Նոբելյան մեդալ

Միջազգային հեղինակություն վայելող գրեթե չորս տասնյակ գիտնականներ, գրողներ ու խաղաղության ջաըագովներ հանդես են եկել բաց նամակով՝ կոչ նելով պետությունների ղեկավարներին չճանաչել Վլադիմիր Պուտինին որպես Ռուսաստանի օրինական նախագահ.

Նոբելյան մրցանակի 39 դափնեկիրների ստորագրած նամակը նաև հորդորում է երկրների առաջնորդներին ընդլայնել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը։

Նամակը հրապարակել է «Т-Инвариант» պարբերականում։

«Պուտինի ռեժիմը ցույց տվեց, որ այն ուղղակի և բացահայտ սպառնալիք է ողջ մարդկության համար։ 2000 թվականին իշխանության գալուց ի վեր Պուտինը համակարգված կերպով ոչնչացրել է հետխորհրդային ժողովրդավարական ինստիտուտները և սրել հակամարտությունները նախկին ԽՍՀՄ երկրներում: Ուկրաինայի դեմ լայնածավալ ագրեսիան և Ալեքսեյ Նավալնիի սպանությունը՝ [Պուտինի ներկայացրած] սպառնալիքը տեղափոխում են նոր մակարդակ, քանզի Պուտինի ռեժիմն այլևս որևէ սահմանափակում չունի՝ մարդու իրավունքների և միջազգային նորմերի խախտման համար»,- կարդում ենք նամակում։

«Կոչ ենք անում քաղաքական առաջնորդներին հանդես գալ հանուն խաղաղության, առաջընթացի և մարդու իրավունքների: Որպես միջազգային գիտական հանրության անդամներ, խորապես մտահոգված ենք, որ գիտական առաջընթացը վտանգված է մտքի ազատությունը ճնշող բռնապետերի կողմից, հատկապես, երբ համաշխարհային համագործակցությունն այդքան կարևոր է՝ համաճարակների, կլիմայի փոփոխության և զանգվածային ոչնչացման զենքի գոյության ֆոնին»,- նշված է հրապարկման մեջ։

Նամակը ստորագրած գիտնականները, գրողներն ու հասարակական գործիչները նշում են, որ Պուտինի ռեժիմը շահագրգռված է ճանաչում ստանալ համաշխարհային հանրության կողմից։ Հրաժարվելով ընդունել Պուտինի «վերընտրությունը»՝ երկրների ղեկավարները կարող են հզոր ազդանշան ուղարկել Կրեմլին, որ Պուտինը այլևս չի կարող գործընկեր համարվել։

«Կոչ ենք անում համաշխարհային առաջնորդներին և բարի կամքի տեր մարդկանց՝ մի կողմ դնել պարոն Պուտինի և նրա հանցավոր ռեժիմի վերաբերյալ պատրանքները: Պատմությունը մեզ սովորեցնում է, որ ագրեսորին ընդառաջ գնալը հանգեցնում է մարդկության դեմ հետագա հանցագործությունների: Ոչ մի ժամանակավոր օգուտ չի կարող սա արդարացնել: Կտրականապես դեմ ենք 1938 թվականի Մյունխենի [գործարքի] կրկնությանը»,- կոչ են անում աշխարհահռչակ գործիչները։

Նամակում ընդգծվում է Ուկրաինային հատկացվող օգնության նշանակալի ավելացման և Ռուսաստանի ժողովրդավարական ընդդիմությանն աջակցելու անհրաժեշտությունը։

XS
SM
MD
LG